Ջիվանիկը՝ Նիկոլ Փաշինյանի վերջին հույս.Հրայր Թովմասյանի համարձակ որոշումը
2019-09-05 10:59:00
Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ որոշումը:
Հրայր Թովմասյանի կարդացած վճիռը, սակայն, թողնում է հակասական տպավորություն, քանի որ ՍԴ-ն միայն մասամբ է բավարարել Քոչարյանի պաշտպանական թիմի դիմումները:
Ըստ այդմ՝ ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, իսկ ՀՀ ՔԴ 135-րդ 2-րդ մասը՝ մայր օրենքի հետ հակասության մեջ չմտնող:
Մեկնաբանելով ՍԴ որոշումը՝ Քոչարյանի փաստաբան Ա․Վարդևանյանն ասել է՝ արձանագրվել է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն իր՝ անձնական ազատության իրավունքի խախտում է. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ չի կարող կալանք կիրառվել։ Նա նաև ընդգծել է, որ ՍԴ որոշման կատարումը պարտադիր է բոլոր ատյանների համար։
«Խափանման միջոցը վերանայելու հնարավորությունը երկու տեսանկյունից կարող է լինել. կարող է լինել և՛ քրեակատարողական ծառայության կողմից, և՛ վարույթն իրականացնող մարմնի՝ առաջին ատյանի դատարանի կողմից»,-մասնավորապես՝ հայտարարել է Վարդևանյանը:
Հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակը և այն, որ նրա դեմ, ըստ էության, ի կատար է ածվում քաղաքական լկտի պատվեր՝ հակասող բոլոր օրենքներին ու բարոյական նորմերին, ինչպես նաև այն ճնշումները, որոնք, անկակսած, բանեցվել են իշխանությունների «դուդուկի տակ պարել» հրաժարվող Հրայր Թովմասյանի դեմ, վերջինիս որոշումը պետք է նշանակալից ձեռքբերում համարել՝ անկախ ամեն ինչից:
Սակայն այստեղ առավել կարևոր է դառնում մեկ այլ՝ հայաստանյան խայտառակ իրականությունից բխող մեկ այլ հարց: Իսկ հարցադրումը հետևյալն է՝ ՍԴ որոշումն ի՞նչ շանսեր ունի՝ իրական կյանքում ռեալիզացելու համար՝ հաշվի առնելով, օրինակ, այն, որ Փաշինյանի թիմակից Հովիկ Աղազարյանն, ով, ի դեպ, «Իմ քայլից» այն հազվագյուտ անձանցից է, ով չի դասվում «թրաշամանուկների» շարքին՝ պայմանավորված, առաջին հերթին, պատկառելի տարիքով, նույն օրը լրագրողների հետ զրույցում հնարավոր է համարել այն, որ իրենց իշխանությունը կարող է սեփական օրակարգ ընդգրկել Սահանադրական դատարանի ու Վճռաբեկ դատարանի ինստիտուտների վերացման հարցը:
Մյուս կողմից՝ բավական ուշագրավ պատկերի ենք ականատես դառնում հասարակական-ակտիվիստական հարթության մեջ:
Պարզվում է՝ Փաշինյանը, վերհիշելով սեփական իշխանության առաջին շրջանն, երբ Հայաստանում դատաիրավական համակարգին փոխարինում էր Ջիվանիկը (բոլորն էլ հիշում են, թե նույն Մանվել Գրիգորյանի հարցում դատարանն ինչ ճնշումների տակ էր հայտնվել իշխանությունների հովանավորությունը վայելող Ջիվանիկի ու Հայկազ Մակարյանի լնգուլավազների կողմից), Քոչարյանի հարցում նույնպես որոշել է օգտվել Ջիվանիկի մատուցած հատուկ ծառայություններց:
ՍԴ որոշումից հետո վերջինս իր «թայֆայով» շարժվել էր Գլխավոր դատախազության դիմաց: Մեկնաբանելով սեփական քայլերը Ջիվան Աբրահամյանը՝ նույն տխրահռչակ Ջիվանիկը, լրագրողներին ասել էր. «Մենք ինֆորմացիա ունենք, որ Գլխավոր դատախազությունը հիմա պետք է որոշում կայացնի, թե կատարո՞ւմ է, արդյոք, Սահմանադրական դատարանի որոշումը։ Մենք այստեղից շարժվելու ենք Դատախազություն, որպեսզի պահանջենք մեր երկրի հանցագործին ՍԴ–ի որոշմամբ ազատ չարձակել։ Մենք թույլ չենք տալու, որ ինչ–որ մեկը ծախվելով որոշումներ կայացնի»:
Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանում արդարադատության համակարգն ուղղակիորեն հավասարեցված է հողին: Ու եթե Ջիվանիկի ցույցերը տան իշխանությունների համար ակնկալելի պտուղներ, ապա այլևս կարելի կլինի խոսել ոչ միայն փողոցային արդարադատության, այլև  փնթիների հետ համագործակցող իշխանություն ունենալու  մասին:
Կասկած չկա, որ Հրայր Թովմասյանի որոշումը Նիկոլ Փաշինյանն այս կամ այն կերպ նրա քթից բերելու է: Դեռ կորոշեն՝ այրո՞ւմ են, մորթո՞ւմ, թե՞ բավարարվում նրա գլխին գործ սարքելով:
Ֆանտազիայի հարց է, իսկ դրանից Փաշինյանը շատ ունի…

Այս նյութը դիտել են - 6365 անգամ