ՍԴ-ի որոշումից հետո ընդհանուր իրավասության դատարանը չի կարող չփոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը.փաստաբան Արամ Վարդևանյան
2019-09-04 11:13:00
Սահմանադրական դատարանի որոշումից հետո ընդհանուր իրավասության դատարանը չի կարող չփոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Այս մասին լրագրողներին ասաց ՍԴ-ում Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Վարդևանյանը:
«ՍԴ որոշումը պատադիր է և դատական մարմինների համար, և գործադիր մարմնի, և բոլորի համար: Եվ ՍԴ որոշումը չկատարելը քրեորեն հետապնդելի է, չկա նման հնարավորություն: ՍԴ որոշումը նշանակում է՝ երկրորդ նախագահի կալանավորումը խախտել է իր անձնական ազատության իրավունքը»,- ասաց նա:
Հարցին, թե այս որոշումը տանելու են կալանավա՞յր, որպեսզի նրան ազատ արձակեն, թե՞ դատարանը պետք է որոշում կայացնի, Վարդևանյանը պատասխանեց. «Խափանման միջոցի վերանայման հնարավորությունը տվյալ դեպքում երկու տեսանկյունից կարող է լինել՝ առաջինը, դա կարող է լինել քրեակատարողական ծառայության կողմից: Երկրորդ տարբերակը վարույթ իրականացնողն մարմինն է՝ այսօրվա դրությամբ ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահող Դանիբեկյանի գլխավորությամբ:
ՍԴ որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման օրից, բայց, ցավոք սրտի, մեզ մոտ նման պրակտիկա չկա, որ դատարանները նման դեպքում անհապաղ նիստ գումարեն»:
Այս նյութը դիտել են - 3035 անգամ