Նախագահ Քոչարյանի այսքան ամիսների կալանքն իրավաչափ չի եղել
2019-09-04 10:46:00
Նախագահ Քոչարյանի այսքան ամիսների կալանքն իրավաչափ չի եղել։
Հերթական ապշեցուցիչ նորությունը՝ Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանում են, առանց որոշումը կարդալու։
Դանիել Իոնեսյանը, Տիգրան Եգորյանը, Ստյոպա Սաֆարյանը և մնացյալն այսօրվա ՍԴ որոշման վերաբերյալ իրենց մեկնաբանություններով վառ վկայեցին իրենց աշխատանքի տրամաբանության մասին՝ Սահմանադրական դատարանի որոշումը ՀԿ-ի հրապարակած զեկույցի մակարդակի իջեցնելով։ Այն ՀԿ-ի, որի անդամները կայացված որոշումից, ձեռնարկված քայլից անկախ ունեն իրենց «պատրաստի» տեքստը,որը ամեն դեպքում հնչելու է։
Իրենց մոտ միշտ է նույն տրամաբանությունը աշխատում։
Հ.Գ. Փաստ՝ Նախագահ Քոչարյանի անձնական ազատության իրավունքը խախտվել է։
Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր, իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար

Աննա Մկրտչյան

Այս նյութը դիտել են - 3669 անգամ