Սրանից էլ մեծ խայտառակությո՞ւն
2019-09-02 16:59:00

Նիկոլ Փաշինյանը հերթական ֆեյսբույքան գրառումն է կատարել, որով խայտառակել է և՛ իրեն, և՛ Հայաստանը:

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օրվա առթիվ ազգային-պետական գործիչները հանդես են եկել շնորհավորական ուղերձներով, որոնցից մեկը, սակայն, առանձնացել է իր խայտառակ բովանդակությամբ:
Նիկոլ Փաշինյանը շփոթել է Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրը Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրվա հետ:
«Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է: Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական եւ հաղթանակած հայ ժողովրդին»-մասնավորապես՝ գրել է Փաշինյանը:
Ի դեպ՝ նա այս խայտառակ «լյապի» (դեռ մեծ հարց է ՝ լյա՞պ է, թե՞ մտածված հնարք) համար նախազգուշական ուղերձի է արժանացել Էդուարդ Շարմազանովի կողմից, ով Փաշինյանին արդարացիորեն կոչ է արել մի փոքր տեղյակ լինել հայոց պատմության անցքերին՝ միաժամանակ փորձելով անձամբ լրացնել բացը՝ համառոտակի շարադրելով այդ շրջանի որոշ կարևորագույն իրադարձությունների ժամանակագրությունը:
Զարհուրելի է, իհարկե, երբ բախվում ես նմանօրինակ երևույթի հետ՝ դրանից բխող համապատասխան հետևություններով, սակայն ամենացավալին այն է, որ Արցախի մասին Փաշինյանի ունեցած սուղ գիտելիքները խոսուն են դառնում նրա կողմից հայոց երկրորդ պետության նկատմամբ ներկայումս վարվող քաղաքականության խորապատկերին:
Արցախի մասին ունեցած տարրական գիտելիքների պակասի արդյունքո՞ւմ է նաև, որ դրա անկախության համար կենացմահու կռիվ տված ամենաառանցքային դեմքերից Ռոբերտ Քոչարյանն ու գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր անազատության մեջ են:
Եթե պատմության մասնավոր դասերը Փաշինյանին կօգնեն վերագնահատել սեփական վարքն, ապա հաստատ չէր խանգարի թեկուզ մի ողջ ազգի գրպանի հաշվին ռեպիտիտոր վարձել ու ստիպել առավել Փաշինյանին անգիր անել վերջին տասնամյակների հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները: Գուցե այսկե՞րպ մի շարք դժբախտություններից ապագայում հնարավոր լիներ խուսափել…
Այս նյութը դիտել են - 4332 անգամ