Շնորհավո՛ր, սեպտեմբերի 1
2019-08-31 21:45:00
Սիրելի՛ դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ
2019-2020 ուսումնական տարվա մեկնարկը կազդարարվի և կրկին կսկսվեն բոլորիս կյանքի ամենակարևոր, ամենահիշարժան ու թերևս, օրեցօր էլ ավելի հասունանալու, գիտելիքների պաշարն ավելացնելու և ընկերների հետ կրկին անցնելու այն ճանապարհը, որ կոչվում է դպրոցական ընկերություն։
Մաղթում եմ, որ յուրաքանչյուրն իր հասանելիքը կատարի հավուր պատշաճի և արձանագրենք, որ 2019-2020 ուստարին բոլորիս համար և՛ հետաքրքիր էր, և՛ արդյունավետ։
Գիտելիքը միակ հարստությունն է, որը երբեք ոչ ոք չի կարող մեզնից գողանալ, շնորհավո՛ր, սեպտեմբերի 1:
Սարգիս Տեր Եսայան
Այս նյութը դիտել են - 2517 անգամ