Հայկ Մարությանը 300 մլն-ը կերե՞լ է
2019-08-28 10:55:00
«Սանիթեքը» «Աղբահանության իրականացումը վերջնական վտանգի տակ է» վերտառությամբ հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ», ինչի պատճառով էլ աղբահանության իրականացումը վերջնական վտանգի տակ է հայտնվել:
«Տեղեկացնում ենք, որ շահագրգիռ մարմինների կողմից հետևողականորեն իրականացվող ռազմավարության և ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայաթյունների մատուցումը… Ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար», - մասնավորապես՝ ասված է ընկերության տարածած ուշագրավ հայտարարության մեջ:
Այն, որ Երևանի աղբահանության խնդիրը վերածվել է հետհեղափոխական Հայաստանի գլխավոր էպոպեաներից մեկը, գաղտնիք չէ: Գաղտնիք չէ նաև այն, որ մինչ օրս այդպես էլ հանրությանը ոչ մի կերպ չի հաջողվում ի վերջո պարզել, թե ով է իրավիճակի վերջնական պատասխանատուն: Հայկ Մարությանը չի դադարում մեղքը բարդել «Սանիքթեքի» վրա, վերջինիս ներկայացուցիչներն էլ՝ քաղաքապետարանի:
Սանիթեքի հայտարարությունից հետևում է, որ առաջիկայում քաղաքում աղբահանության խնդիրը ոչ միայն չի կարգավորվելու, այլև խորանալու է, ու սա այն դեպքում, երբ ոչ վաղ անցյալում նույն Հայկ Մարությանը խոստացել էր լուծել խնդիրը «Սանիթեքի հետ, թե՝ առանց նրա»:
Ընկերությությունը, փաստորեն, հայտարարել է, որ իրեն վճարվելիք 300 մլն-ը տեղ չի հասել, մարդիկ այդ գումարը չեն տեսել, ինչն էլ, փաստորեն, անխուսափելիորեն պատճառ է դառնալու իրավիճակի սրման:
Հարց է առաջանում, թե իրականում ո՞րը կարող է լինել ընկերության հասանելիք 300 մլն դրամի չվճարման օրինական հիմքն, այն դեպքում, երբ, ըստ էության, օրենքով այդ փողը պատկանում է աղբահանություն իրականացնող ընկերությանը:
Ինչո՞ւ 300 մլն-ը տեղ չի հասել:
Խնդիրն ամենևին «Սանքիթեքի» ամբիցիաները բավարարելու մեջ չէ, բոլորվի՛ն, և ոչ ոք չի պատրաստվում օտարեկրյա այդ ընկերության դատապաշտպանի դերը վերցնել իր վրա: Հարցադրման միակ նպատակը պարզելն է, թե արդյոք գործ չունե՞նք, պատկերավոր ասած, հափշտակության հետ, արդյոք այդ 300 մլն-ի ճակատագրի որոշման հարցում Հայկ Մարությանի մջամտության աստիճանը որքա՞ն է կազմել փողը չեն տվել, որ ընկերության «քիթը տրորե՞ն», թե՞ դրա անվան տակ այն գրպանեն:
Քաղաքում ամենուրեք կուտակված աղբակույտերը շարունակում են խեղդել երևանցիներին, թունավերել նրանց շնչած օդն ու պատռել «նոր» Հայաստանի «նոր» քաղաքապետարանի նոր շեֆի դիմակը:
Խնդիրը հետզհետե ձեռք է բերում նույնիսկ քաղաքական հարցի արժեք, ու եթե քաղաքապետարանը շարունակի իր անիմաստ «մուտիտներն», իսկ «Սանիթեքն» էլ սեփական անգործությունը հիմնավորելու հիմք ունենա, ապա պարզ չէ, թե այս պատմությունն ինչով կվերջանա:
Կա՛մ քաղաքը, կա՛մ Մարության Հայկը՝ թո՛ղ երևանցին ինքն ընտրի:
Այս նյութը դիտել են - 3778 անգամ