Ուսուցիչների խորհրդակցությունից հետո հարցնում եմ ինքս ինձ՝ մենք ո՞վ ենք և դեպի ու՞ր ենք գնում...
2019-08-20 04:37:00
Զարմանալու ունակությունս կորցնում եմ կամաց-կամաց:
Չգիտեմ այս ի՞նչ ժամանակներ ենք ապրում, երբ նվազագույն, հազիվ դրական գնահատականներով ավարտած շրջանավարտների բուհ ընդունվելը նորմալ երևույթ է համարվում, երբ լավ ուսուցչի չափանիշ չեն ո՛չ նրա աշակերտների՝ առարկայական օլիմպիադաներում ձեռքբերած հաջողությունները, և ո՛չ էլ ուսուցչի որակավորման աստիճանի տարակարգերը...Բայց բացասական հնչողություն ստացավ այն իրական պատկերը, թե ինչու ուսուցիչներն ամռանը չեն գնում հանգստանալու՝ լինելու նոր միջավայրում, շփվելու նոր մարդկանց հետ...Իսկ գյուղական դպրոցի ուսուցչի կողմից բարձրացված հարցին, թե ինչու Արցախում սոցփաթեթներից չեն օգտվում, պատասխանը հակիրճ բացատրվեց, որ կփորձեն միայն նվիրյալ ուսուցիչներին հասանելի դարձնել այն: 
Պարզվեց՝ եթե միջին դպրոցի դասարաններում որոշ առարկաներ 20 և ավելի աշակերտների դեպքում պիտի կիսվեն, Արցախի դպրոցներին հասանելի չեն, մեզ մոտ կկիսվեն, եթե դասարանի խտությունը 26 և ավելին է, այլապես այն մեծագույն առատություն կլիներ ուսուցիչների համար:
Ուսուցիչների խորհրդակցությունից հետո հարցնում եմ ինքս ինձ՝ մենք ո՞վ ենք և դեպի ու՞ր ենք գնում...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 3838 անգամ