«Նոր» Հայաստանի դատարանը գերադասում են մարդուն սպանել բանտում, դեռեւս չապացուցված մեղքի համար, այն մեղքի, որը ըստ փաստաբանների գրեթե անհիմն է եւ հեռու է ծանրագույն հանցանք լինելու իրողությունից. Hayeli
2019-08-01 01:10:00
«Հայելի»-ն գրում է. ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ։ Նրա փաստաբանների միջնորդությունը դատարանն հերթական անգամ անհիմն որակեց։
Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն երեկ դատական նիստում անգամ միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել մինչև 25 մլն դրամ գրավով։
Ըստ փաստաբանի` միջնորդության համար հիմք է ծառայել «Նաիրի» ԲԿ–ում օրեր առաջ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կատարված համալիր հետազոտությունը, որի համաձայն, նրա առողջական վիճակը կրկնակի բարդացել է։ Սակայն ապարդյուն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունում անաչառ ու անկաշառ դատարանը արդեն որերորդ անգամ մերժում է միջնորդությունը, որի հիմքում կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ախտորոշումն է, անաչառ ու նոր Հայաստանի դատարանը գերադասում են մարդուն սպանել բանտում, դեռեւս չապացուցված մեղքի համար, այն մեղքի, որը ըստ փաստաբանների գրեթե անհիմն է եւ հեռու է ծանրագույն հանցանք լինելու իրողությունից:
Ընդամենը մեկ ամիս առաջ՝ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց, որտեղ մինչ օրս բուժում է ստանում։ Առողջական վիճակով պայմանավորված Մանվել Գրիգորյանը չի մասնակցում դատական նիստին։ Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Մոտ մեկ տարի է ձգվում է նրա դատավարությունը, բայց որեւէ դրվագով նրա մեղքը ապացուցված չէ: Սա չի խանգարում, որ Նիկոլ Փաշինյանի անաչառ ու ազատ դատարանը հանցանքի մեջ կասկածվող մարդուն ամեն գնով հասցնի այն աշխարհ:
«Սիրո և հանդուրժողականության» կարգախոսով ու վենդետտաներ չանելու խոստմամբ իշխանությունը վերցրած Նիկոլ Փաշինյանը հակառակ մթնոլորտն ապահովեց: Վրեժխնդրությունը դարձել է փաշինյանական իշխանության գլխավոր այցեքարտը:
Սիրո և հանդուրժողական փոխարեն հանրությունը ստացավ սևերի ու սպիտակների բաժանում, երկրում մոլեգնում է ատելության ու թշնամանքի մթնոլորտը: Սեփական ձախողումների համար մշտապես գտնվում են ներքին թշնամիներ: Մանվել Գրիգորյանն, անկասկած, այդ վրեժխնդրության զոհն է դարձել եւ պատճառը ըստ ամենայնի Մարտի 1-ի իրադարձություններն են: Նիկոլ Փաշինյանը թերեւս չի կարողանում մարսել այդ իրադարձությունները, դրանց հետ կապված ցանկացած բան, Գրիգորյանն այն ժամանակվա գործող պաշտոնյաներից եզակիներից էր, ով խոստացավ միանալ Լեւոն Տեր-Պետրոսյանի համաժողովրդական շարժմանը, բայց կես ճանապարհից հետ կանգնեց: Եթե սա չէ Գրիգորյանին այսօր խոշտանգելու պատճառը, ապա Հոկտեմբերի 27-ի գործով Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք կորզելու մոլուցքն է, այլապես որեւէ բանական ուղեղում դժվար է տեղավորել իշխանության՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումը:
Այս նյութը դիտել են - 5854 անգամ