Ռուստամ Բադասյանը հանդիպում է տարբեր պրոֆեսիոնալների հետ եւ նրանց համոզում, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին միայն դրականը խոսեն. «Ժողովուրդ»
2019-07-31 09:13:00
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները եւ հատկապես ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս օրերին հանդիպում են ոլորտի տարբեր պրոֆեսիոնալների հետ եւ նրանց համոզում, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին միայն դրականը խոսեն։
Մեր տեղեկություններով՝ Բադասյանը վերջին օրերին այդպիսի մարդկանց ճաշի է հրավիրում եւ այդ ժամանակ փորձում նրանց համոզել։ 
Ավելին, մեր տեղեկություններով՝ նախարարը իր զրուցակիցներին հորդորում է, որպեսզի իրենց շրջապատի պաշտոնյաներին, պատգամավորներին, որոնք պետք է խորհրդարանում քվե­արկեն կոնվենցիայի նախագծին, միայն լավ խոսքերով բնութագրեն այն։
Այս նյութը դիտել են - 4299 անգամ