Ռոբերտ Քոչարյանի գործով խախտումները շատ են, նա քաղբանտարկյալ է. Արմենուհի Կյուրեղյան Tert
2019-07-29 13:12:00

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մի շարք խախտումներ են իրականացվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ խոսելով Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին:

«Խախտումներ կան, շատ են խախտումները: Եկեք բերեմ վերջին օրինակներից մեկը, երբ դատավորն առանց պաշտպաններին ձայն տալու որոշում է կայացնում: Դատավորը պաշտպաններին խոսելու հնարավորություն չի տալիս: Սրանից այն կողմ էլ ի՞նչ ենք ուզում»,- ասաց Կյուրեղյանը:
Ըստ նրա՝ եվրախորհրդի սահմանումները քաղբանտարկյալի մասին վկայում են առ այն, որ Ռ. Քոչարյանը քաղբանտարկյալ է: «Իշխանության գործողություններն ու հայտարարությունները հակասում են իրար: Պնդում են, որ դատարանների վրա ճնշում չեն գործադրում, բայց դատարաններ են շրջափակում: Մի բան ասում են, մեկ ուրիշ բան՝ անում»,- մանրամասնեց Արմենուհի Կյուրեղյանը: 
Հարցին՝ արդյոք 1 տարվա ընթացքում տեղի ունեցածն ազդե՞ց Հայաստանի և Արցախի միջազգային հեղինակության վրա, ՀՅԴ-ականը պատասխանեց. «Հայաստանը պետք է Արցախի հարցը ճանաչի իր առաջնային հարցերից մեկը: Այնինչ, ՀՀ ներկայացուցիչները հայտարարում են, որ Արցախի մասին կարծիք հայտնելու իրավունք չունեն, քանի դեռ արցախցիներից մանդատ չեն ստացել: Այսպիսով` իշխանությունն ուզում է իրեն ազատել պատասխանատվությունից»:

Այս նյութը դիտել են - 4384 անգամ