Հովիկ Աբրահամյանը կազինոյում պարտվել է 9,5 միլիոն դոլար.«Ժամանակ»
2019-07-17 21:50:00
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իրավապահներին հաջողվել է պարզել, որ նախկին ԱԺ նախագահ եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, վարչապետի պաշտոնում աշխատած շրջանում, մասնավոր այցով մեկնել է Մոնակո:
Կազինոյում տանուլ տված գումարը կազմել է 9,5 մլն դոլար, որը Աբրահամյանը վճարել է իր անձնական քարտից:
Ըստ որոշ տեղեկությունների՝ թավշյա հեղափոխությունից հետո Աբրահամյանը ստիպված էր վաճառել իր որոշ ակտիվներ՝ խիստ անհետաձգելի պարտքերը մարելու համար»:
Այս նյութը դիտել են - 3509 անգամ