Գեղարքունիքի մարզպետը լողաց Սևանա լճում՝ ապացուցելու համար, որ ջուրն անվտանգ է. Տեսանյութ
2019-07-15 10:53:00
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն արձանագրեց, որ Սևանա լիճն ամբողջությամբ կեղտոտ չէ և որոշ հանրային լողափերում լողալն առողջությանը վնաս չի հասցնում:
Մարզպետն ապացուցելու համար, որ Սևանա լճի ջուրը մաքուր է և վտանգավոր չէ լողալու համար, մի քանի տնտեսվարողների հետ լողաց լճում:
Հիշեցնենք, որ Սևանա լճի լողափերի տնտեսվարողներն այսօր Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում, ինչից հետո նրանք փակեցին Երևան-Սևան մայրուղին:

 

Այս նյութը դիտել են - 7171 անգամ