Մրցունակ ապագա ունենալու համար մեզ պետք են պարկեշտ և սկզբունքային պաշտոնյաներ
2016-02-11 10:41:00

Հայաստանի ամենակայացած համակարգերից մեկն Ազգային անվտանգության ծառայությունն է, որի կայացման մեջ անուրանալի դեր ունի Գորիկ Հակաոբյանը, ով իր ամբողջ կյանքն անց է կացրել` ծառայելով Հայաստանին և նրա անվտանգությանը: Չես կարող չհարգել մի մարդու, ով մինչ իր 70-ամյակն ազնիվ, սկզբունքորեն և պրոֆեսիոնալ կերպով ծառայում է իր պետությանն ու նրա անվտանգությանը: Հետաքրքիր է, որ պարոն Հակոբյանն այն եզակի պաշտոնյաներից է, ով որևէ անգամ չմիջամտեց քաղաքական պրոցեսներին , նրա անունը չկապվեց որևէ բիզնես և քաղաքական գործընթացների հետ, իսկ քաղաքական գործիչներն ու գործարար միջավայրը մինչ այսօր նրա անունը տալիս են զգուշությամբ և հարգանքով: Նրա գործունեության մեծագույն գնահատականն այն է, որ ազգային անվտանգության կայացման ակունքներում կանգնած Սերժ Սարգսյանը թույլ չտվեց Գորիկ Հակոբյանին թոշակի գնալու, այլ երկարացրեց նրա գործունեության ժամկետը, որն ավարտվում է այսօր:
Կադրերն են կառուցում պետությունը: Մրցունակ ապագա ունենալու համար մեզ պետք են պարկեշտ և սկզբունքային պաշտոնյաներ:

Նյութի աղբյուրը՝ https://www.facebook.com/menua1?fref=nf

Այս նյութը դիտել են - 1421 անգամ