Բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են, որ Նիկոլին բերել են իշխանության...չարաչար սխալվում են կամ էլ երազախաբ են եղել.Լևոն Բաղդասարյան
2019-07-15 00:58:00
Բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են, որ Նիկոլին բերել են իշխանության...չարաչար սխալվում են կամ էլ երազախաբ են եղել:
Իրավամբ, ժողովուրդը հոգնած ու զզված նախկիններից` ցանկացավ տեսնել արմատական փոփոխություններ, ինչն էլ իրականացվեց Փաշինյանի գլխավորությամբ:
 Վերջինս չունի պարտավորություն անձի կան անձանց նկատմամբ, նա ունի պարտավորություն իր հայտարարած գաղափարները ժողովրդի միջոցով ի կատար ածելու համար . վերջ դնի խտրականությանը, ձերբազատվի կողքը հավաքվել ցանկացող զոռբաներից, նախկինում և ներկայում իրենց տաքուկ կենցաղն ապահովող պալատական-ստորաքարշ-պարազիտներից՝ բացառապես հիմնվելով և բացառիկ արտոնություններ տալով արդար քրտինքով իրենց եկամուտն ապահովող ու երկիրը հզորացնող քաղաքացիներով: Հակառակ պարագայում ավելի վատ կառավարիչ է լինելու քան նախորդները ՝ բխող բոլոր իրավական հետևանքներով:
Լևոն Բաղդասարյան
www.levgroup.am
Այս նյութը դիտել են - 3550 անգամ