Մեկդ տիկին Նախշուն ... Տավարածյանին ասեք.Արփինե Հովհաննիսյան
2019-07-11 11:21:00
Մեկդ տիկին Նախշուն ... Տավարածյանին ասեք, որ եթե ինքն իր ամբողջ կյանքում առաջնորդվել է անձնական նպատակներով, ապա չի նշանակում, որ բոլորն իր պես են։ 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ արձագանքելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի երդում տված Նախշուն Տավարացյանի այն պնդմանը, որ իր՝ ԲԴԽ անդամ դառնալու անհնարինության մասին Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունն անձնական նպատակներ ունի։
Եթե անձնական է այն, որ դուք ու ձեր նմանները խայտառակում են դատական իշխանությունը ու ես այդ մասին բարձրաձայնում եմ, ապա այո՛ անձնական նպատակ եմ ունեցել։ Հարգանքս՝ մարդկային ու մասնագիտական արժանապատվություն ունեցող եւ այսօր դա տիկին Նախշունին ու իր տերերին ցույց տված դատավորներին։
Երկրում ձեւավորվել է «իրավաբանների» մի խումբ, որը հետեւողականորեն զբաղված է իրավաբանության «ստերջացմամբ»։ Այս տիկնոջը գործիքի դեր հատկացրած սցենարի հեղինակները՝ դատական իշխանությունում եւ դրանից դուրս նրան վերապահել էին իրավաբանության «դահճի» դեր՝ բեմի ետնամասում։ Ում համար տիկինը դա արեց եւ ինչու՝ ո՞վ է բեմ դուրս գալու առաջիկայում կտեսնեք։
Հ.Գ. Կան դատավորներ ում ես քվե եմ տվել, եւ ուրեմն իրենց գործունեության մութ ու լուսավոր կողմերին առաջիկայում անդրադառնալն անհրաժեշտություն է։
Այս նյութը դիտել են - 4180 անգամ