Հովիկ Աբրահամյանի առանձնատան վրա կախված է «Վաճառվում է» ցուցանակը
2019-07-09 22:37:00
«Ժամանակ» թերթը գրում է.
«Իշխանափոխությունից հետո նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնվեց բավական ոչ շահեկան վիճակում։ Միանգամից հարուցվեցին մի քանի քրեական գործեր, որոնցով անցնում է հենց Աբրահամյանը։ Հարուցված և չհարուցված գործերը ենթադրում են նաև հսկայական գումարների վերադարձ։
Մամուլը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ Աբրահամյանը սկսել է բիզնեսի մի մասը վաճառել։ Նախ գրվեց «Արտֆուդ»-ի իրենց մասնաբաժնի վաճառքի մասին, ապա Արտաշատ քաղաքում ունեցած այլ գործարանների, գազալցակայանների ու շենք-շինությունների վաճառքի մասին։
Օրերս էլ մենք նկատեցինք, որ Հովիկ Աբրահամյանի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատան վրա է փակցված «Վաճառվում է» ցուցանակը։ Ի դեպ, այս առանձնատունը Մոնումենտում գտնվող ԱԺ-ի նմանությամբ կառուցված առանձնատան փոքր տարբերակն է»:
Այս նյութը դիտել են - 6407 անգամ