Մեր զինվորը, ով արյուն է թափել բոլորիս համար, ստիպված է այդ փողը բառիս բուն իմաստով մուրալ. Նինա Մարգարյան
2019-07-05 02:37:00
Ես այդպես էլ չկարողացա գտնել մեկ հարցի պատասխանը: Ինչպե՞ս եկանք և հայտնվեցինք մի իրավիճակում, երբ դե ֆակտո պատերազմի մեջ գտնվող երկրում՝ Հայաստանում, որի հարևան երկիրը երազում է հայրին ոչնչացնելու մասին, զինվորը, ով արյուն է թափել՝ պաշտպանելով հայրենիքի սահմանները, ստիպված է սրա-նրա դուռը թակելով փող փնտրել, որ կարողանա ռազմական գործողությունների ժամանակ իր առողջությանը հասցրած վնասը մի կերպ շտկել:
Ինչպե՞ս ստացվեց, որ մեր զինվորը, ով արյուն է թափել բոլորիս համար, ստիպված է այդ փողը բառիս բուն իմաստով մուրալ:
Ի՞նչ իրավունք ունի այս ամենից հետո մեր պետությունը պետություն կոչվել, իսկ մեր ազգը՝ ազգ, եթե անգամ մեզ պաշտպանողը մեզ համար արժեք չէ, և պետությունը անտեսում է սահմանները պաշտպանողին՝ նրան դռնից դուռ ուղարկելով:
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 3531 անգամ