Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս. Մանուկ Նիգոյան
2019-07-04 22:41:00
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ.

Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս:
2015 թվականին Երևանի կենդանաբանական այգու վերաբացումից հետո ինձ պատկանող ընկերությունը դարձավ այգում սրճարան շահագործող առաջին ընկերությունը: 
5 ամիս բարեխիղճ գործունեությունից հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ բարեկամական կապով փոխկապակցված մի պաշտոնյայի հետ տարաձայնության և վերջինիս կողմից ապօրինություններն այլևս հանդուրժել չկարողանալով, ինչպես նաև պետեկամուտների կոմիտեի կողմից ապօրինաբար 1,500,000 դրամի վարչական տույժի ենթարկվելուց հետո իմ ընկերությունը լուծարեց այգու հետ կնքված պայմանագիրն ու ազատեց զբաղեցրած տարածքը:
2018 թվականի օգոստոսին, 3 տարի տևած դատական քաշքշուկներից և դատական երեք ատյաններով՝ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարեններով անցնելուց հետո մենք հաղթեցինք ընդդեմ պետական եկամուտների կոմիտեի մղվող դատը, ևս մեկ անգամ ապացուցելով վարչական ակտի շինծու լինելը:
Հիմա, այս ամենից 4 տարի անց, երբ աջ ու ձախ խոսվում է հեղափոխության ու դրա հետևանքների, տնտեսական հեղափոխության իրականացման, ահռելի ներդրումների, պետական պաշտոնյաների սրտացավության ու բարեխղճության մասին, այ հե՛նց հիմա, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցանկանում եմ իրազեկել այն մասին, որ բարձրագույն քաղաքային իշխանության անբարեխղճության և հանցավոր անգործության արդյունքում Երևանի քաղաքային բյուջե մուտք չի եղել ավելի քան 4.000.000 ՀՀ դրամ:
Հիմա բացատրեմ ինչու․ .
Երևանի կենդանաբանական այգին քաղաքացիների համար իր դռները բացել է մայիսի 1֊ից, այսինքն մայիսի 1֊ից մինչ հիմա՝ 2 ամիս, այգում չեն գործում սրճարանները, որոնք վարձակալության պայմանագրով 2 ամսվա ընթացքում քաղաքային բյուջե կարող էին փոխանցել պոտենցիալ 4.000.000 դրամ: Ուրբաթ օրվանից զանգահարել եմ Երևանի քաղաքապետարանի մի քանի բաժիններ՝ գնումների վարչություն, քարտուղարություն, անշարժ գույքի կառավարման վարչություն, քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ընդունարան և այլն: Երեք օր տևած բյուրոկրատական քաշքշուկների արդյունքում ՝ պարզում
եմ ,կենդանաբանական այգու սրճարանների վարձակալության մրցույթով զբաղվող պաշտոնյայի անունը, մի կերպ գտնում եմ վերջինիս, ու պարզվում է, որ նշված մարդու մոտ կենդանաբանական այգուն վերաբերվող որևէ փաստաթուղթ առկա չէ, միակ տեղեկությունը, որ ստանում եմ, դա այն է, որ կենդանաբանական այգում տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով տարածքների աճուրդներին առնչվող հարցերը համակարգում է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Եթե Տիգրան Վիրաբյանը բացի պետական սուբսիդավորմամբ գործող թատրոնի, այսինքն պետբյուջեի միջոցով զրոյական տնտեսական ռիսկեր ունեցող կազմակերպության կառավարում իրականացնելուց բացի երբևէ զբաղված լիներ մասնավոր տնտեսական գործունեությամբ, իր վրա կրած լիներ բիզնեսի դժվարությունները, ձախողելու ռիսկերն ու շահույթը մեծացնելու համար ջանք թափած լիներ, կհասկանար, որ յուրաքնաչյուր տնտեսվարողի համար սրճարանային գործունեության հնարավոր 5 ամիսներից 2֊ի կորսուստը պոտենցիալ շահույթի անդառնալի կորուստ է, և հարված Երևանի քաղաքային բյուջեին, հետևաբար քաղաքի խնդիրները շուտափույթ լուծելու հեռանկարին:
Եվ ողջ էս ընթացքում, երբ ես գրում եմ այս ամենը, իսկ Տիգրան Վիրաբյան անունով փողքաղաքպետը խոսում է քաղաքը զարգացնելու մասին, անցնում են ժամերը, և եթե հավատանք այսօր քաղաքապետարանի տված այն խոստմանը, թե մրցույթը կհայտարարվի մեկ շաբաթից, ապա կստացվի, որ մեկ շաբաթ անց հայտարարված մրցույթին մասնակցելու համար տնտեսվարողներին կտրվի միջինում 15 աշխատանքային օր, որից հետո մրցութային հանձնաժողովը ևս 10 աշխատանքյաին օր կքննի հայտերը, ապա կհայտարարի հաղթող ընկերության անունը և ևս 10 աշխատանքային օրում կկնքի վարձակալական պայմանագիրը, հետևաբար կստացվի, որ տարածքները շահագործման կհանձնվեն ամենաշուտը 1 ամիս 12 օր անց, այսինքն օգոստոսի 16֊ին, այդ պարագայում որևէ ընկերություն չի գնա նման մեծ ֆինանսական ռիսկի, հուսալով, թե հետագա 2 պասիվ ամիսներին կարող է վերադարձնել ներդրումը, ստացվում է, որ տարին կփակվի այդպես էլ տարածքները շահագործման չհանձնված, իսկ եթե որևէ բարերար տնտեսվարող այնուամենայնիվ համաձայնվի գնալ այդ ռիկսին և երկու ամսով վարձակալի տարածքները, ապա կստացվի, որ քաղաքային բյուջեն կորցրեց 4 ամսվա վարձակալական գումար, նույնն է թե 8․000.000 ՀՀ դրամ, որը վստահ եմ Տիգրան Վիրաբյանը չի վերադարձնի, ընդհակառակը, ողջ այդ ամիսներին իր հանցավոր անգործության համար կշարունակի քաղաքային բյուջեից ստանալ իր աշխատավարձը:

Քաղաքացի Մանուկ Նիգոյան
Այս նյութը դիտել են - 3103 անգամ