«Դժվար ա՞ էս անտերը մի քիչ ձգել». Փաշինյանը զայրացել է՝ գործիքակազմը մեղմ է. «Փաստ»
2019-07-03 23:29:00
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները չեն ցանկանում անցումային արդարադատության հետ կապված օրենսդրական փաթեթը շուտ հանրայնացնել, անընդհատ ձգձգում են ու փորձում թեման թեժ պահել՝ տարբեր փորձագետների միջոցով քննարկումներով ու տարբեր թեզեր շրջանառելով:
Թերթի՝ կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ օրերս փաթեթի մի տարբերակ են ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վերջինս դժգոհել է՝ ասելով, թե կարգավորումներն ու գործիքակազմը շատ մեղմ են, ու զայրացել, թե՝ «դժվար ա՞ էս անտերը մի քիչ ձգել»:
Նույն աղբյուրները տեղեկացնում են նաև, որ իշխանության ներսում մոտեցում կա՝ անցումային արդարադատության և վեթինգի գործընթացը բավականին կոշտ իրականացնելու առումով»:
Այս նյութը դիտել են - 3946 անգամ