Արշակն այլևս Վովայինը չէ՝ նոր տեր է փնտրում նոր իշխանության մեջ. «Առավոտ»
2019-07-03 22:59:00
«Առավոտ» թերթը գրում է. «Վերջերս ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանին որդու հետ Սևանում մենակ են տեսնում՝ առանց թիկնազորի, ինչը տեսնողների զարմանքն է հարուցում:
Պարզվում է՝ ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազորը՝ Արշակ Հակոբյանի հետ միասին, այլևս կապ չունի նախկին ոստիկանապետի հետ:
Ավելին՝ Արշակ Հակոբյանը նրա հրաժարականի երրորդ օրն իսկ հեռացել է հանրապետությունից և վերադարձել է միայն 8-9 ամիս անց:
Մեր տեղեկություններով, ներկայումս Արշակ Հակոբյանը նոր տեր է փնտրում նոր իշխանությունների մեջ ու փորձում է ցույց տալ, որ նախկին «շեֆի» հետ որևէ առնչություն չունի:
Բայց նաև, մեր աղբյուրը պնդում է, որ Վովա Գասպարյանն ինքն է հրաժարավել Արշակ Հակոբյանի և նախկին թիկնազորի ծառայություններից: Մի քանի օր շարունակ փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել ՀՀ նախկին ոստիկանապետից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 3793 անգամ