Ո՞վ է կանգնած Ջիվան Աբրահամյանի թիկունքում.Politik
2019-07-01 10:47:00
« Politik.am »-ը գրում է.Օրեր առաջ մենք գրել էինք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպող Ջիվան Աբրահամյանը անմիջական կապ ունի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ։ ՍԴ-ի դեմ կազմակերպված վերջին բողոքի ակցիայից հետո Ջիվան Աբրահամյանը իր ընկերների հետ շտապել էր ԱԺ։ Նրանց դիմավորել էր պատգամավոր Արփի Դավոյանը, որն էլ ֆիքսել էր ականատեսներից մեկը։
Ջիվան Աբրահամյանը նաև այն երիտասարդն է, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց հետո սպառնալիքներ հնչեցրեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին՝ հայտարարելով, թե «քարով կցխեն Բակո Սահակյանի գլուխը»։ Ջիվան Աբրահամյանի հայտարարությունը այդ ժամանակ մեծ աղմուկ բարձրացրեց, և իշխանությունը իր տարբեր ներկայացուցիչների բերանով ստիպված եղավ հերքել ակտիվիստի կապը իրենց հետ։
Արփի Դավոյանի հետ հանդիպումը, սակայն, հետաքրքիր պատկեր է գծում։ Պատգամավորը նախկինում եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը Ազգային Ժողովում, մտերիմ հարաբերություններ ունի վարչապետի հետ ու նրա ամենավստահելի անձանցից մեկն է։ Արփի Դավոյանը նաև վառ քաղաքական ֆիգուր չէ, և հասկանալի է, որ իր նախաձեռնությամբ չէր կարող հանդիպել ակտիվիստների հետ։
Եվ եթե հաշվի առնենք պատգամավոր Արփի Դավոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կապը, ապա կարելի է եզրակացնել, որ պատգամավորը ակտիվիստներին է փոխանցում Նիկոլ Փաշինյանի հրահանգները։ Ու այս ֆոնին հասկանալի է դառնում, թե ինչու՞ Ջիվան Աբրահամյանը քրեական պատասխանատվության չնեթարկվեց Արցախի նախագահի և պետական այլ գործիչների հասցեին ինքնադատասանի կոչեր հնչեցնելու համար։
Այս նյութը դիտել են - 4058 անգամ