Ես թե Լհկ-ի, թե Բհկ-ի հանդեպ, որևիցե հարգանք չունեմ, քանի որ նրանք հակահեղափոխական ստոր արարածներ են, իրենց առաջնորդների գլխավորությամբ
2019-06-26 12:20:00

Սոֆի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մի բան ասեմ, բայց եկեք համաձայնվեք հետս: Անձամբ ես Իմ Քայլի մարդկանց շատ հարգում և սիրում եմ, բայց Իմ Քայլում կան մարդիկ, ովքեր ավելորդ են և հենց իրենց անմիտ քայլերի պատճառով է, որ ռոբի եթիմների լեզուն երկարել է: Հա բան չունեմ ասելու, իրենք քաղաքականությունից դուրս հրաշալի մարդիկ են, բայց եթե քաղաքականության մեջ իրենց դրսևորել չեն կարողանում, թող շատ բան իրենց վրա չվերցնեն և Նիկոլի անունը չպախարակեն: Ես թե Լհկ-ի, թե Բհկ-ի հանդեպ, որևիցե հարգանք չունեմ, քանի որ նրանք հակահեղափոխական ստոր արարածներ են, իրենց առաջնորդների գլխավորությամբ, բայց չպետք է թշնամիներ փնտրել նրանց մեջ, քանի որ հենց Նիկոլի շրջապատում կան շատ շատերը, ովքեր իր վաղվա թշնամիններն են լինելու: 

Պարոն Փաշինյան` Դուք Ձեր կողքին ունեք այնպիսի մարդկանց, ովքեր Ձեր համար մեկ թշնամիններն են և ձևանում են սուտի "ընկեր": Դուք նախ առաջին հերթին պետք է Ձեր շրջապատի մարդկանցից զգույշ լինեք: Փորձեք մեկ օր ինչոր մեկին պաշտոնից զրկել ու կտեսնեք, թե ինչպես Ձեզ դեմ դուրս կգա:

Այսօր այդ Ձեր կողքի հավաքված մարդկանից ոմանք, պաշտոնի համար են Ձեր կողքը պտտվում, իսկ այն ընկերները, ովքեր այսօր Ձեզ դեմ են խոսում, նրանք Ձեզանից պաշտոն էին ակնկալում, որը չստացան:
Ես նորից եմ կրկնում, Իմ Քայլի դեմ ոչմիբան չունեմ և երկու ձեռքով կողմ եմ Իմ Քայլին, բայց Ձեր վարկանիշը գցողները շատ են: Կամ դիտմամբ են դա անում, կամ դեռ չեն հասունացել:

Այս նյութը դիտել են - 2771 անգամ