Փա՜ռք ու պա՜տիվ փոքրամարմին, բայց հսկա մեր սիրելի՝ Շառլ Ազնավուրին
2019-05-22 00:32:00
Այսօր, մայիսի 22-ին կլրանա լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի ծննդյան 95 ամյակը։
Շնորհավորելով մեծանուն Մարդու արվեստը, այսօր, աշխարհի տարբեր երկրներում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացումներ և անվանակոչումներ։
Այսօր, Ազնավուր ընտանիքի փարիզյան առաջին բնակարանի հասցեում՝ Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լը Պրենսում, կբացվի հուշատախտակ։
Հարգանքը մեծն արտիստի հանդեպ կավարտվի համերգով՝ հռչակավոր երաժիշտների մասնակցությամբ։
Փա՜ռք ու պա՜տիվ փոքրամարմին, բայց հսկա մեր սիրելի՝ Շառլ Ազնավուրին։
Մարիամ Եզակյան
Այս նյութը դիտել են - 4956 անգամ