Եթե Սերժին միայն մերժեցին, ապա Փաշինյանին, խայտառակելու են և նոր միայն գահընկեց անեն
2019-05-16 22:58:00
Այսպես կոչված «թավշյա հեղափոխությունն», ի թիվս այլ տարօրինակությունների, աչքի է ընկնում մեկ յուրահատկությամբ ևս՝ հեղափոխական լոզունգների ու իրականության միջև խորքային հակասությամբ:
Ո՞ւմ դեմ էր ուղղված ժողովրդական շարժումը: 
Միանշանակորեն՝ Սերժ Սարգսյանի:
Ովքե՞ր են այսօր հայտնվել մեղադրյալի աթոռին:
Սերժ Սարգսյանի հետ կապ չունեցող կամ շատ քիչ առնչություն ունեցած անձինք՝ Ռոբերտ Քոչարյանն ու Մանվել Գրիգորյանն, և սա այն դեպքում, երբ երրորդ նախագահի հետ անմիջական, հարազատական կապեր ունեցող անձինք ոչ միայն առանց որևիցե խնդրի, «շվշվացնելով» վայելում են կյանքի բարիքներն ու բերկրանքն, այլև, ասենք, համարձակորեն սպառնալիքներ հնչեցնում՝ նույն Նիկոլ Փաշինյանին՝ չհամարձակվելու ու հանկարծ իրենց անունը չկապելու «թալան» կոչվող երևույթի հետ: Խոսքն այս դեպքում Սաշիկի մասին է: Նույնը վերաբերում է և նրա որդիներին և մյուսներին:
Այսինքն՝ ստացվում է, որ Փաշինյանն իրականում մերժում էր ոչ թե այն իշխանությանը, որի դեմ ուղղված էր համաժողովրդական շարժումն, այլ ընդամենը երկու հոգու՝ Քոչարյանին ու գեներալ Մանվելին, ովքեր էլ, փաստորեն, ակամա դարձել են «թավշյա հեղափոխության» գլխավոր «շահառուները»:
Այս ամենից կարելի է ենթադրել միայն մեկ բան՝ նրանք, ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեին, ինչ-որ կերպ՝ մուծվելով կամ այլ միջոցներով լեզու գտնելով կարողացել են գործարքի մեջ մտնել Փաշինյանի իշխանության հետ, իսկ Փաշինյանն էլ, ով, ինչպես հայտնի է, ինք զինք մատուցում է որպես օրենքի ջերմեռանդ ջատագով ու գլխավոր հակակոռուպցիոներ, հոժարակամորեն համաձայնել է «մերժվածների» պայմաններին ու մոռացել նրանց տեղն էլ, անունն էլ:
Հարց է առաջանում՝ մարդիկ Սերժի՞ն էին մերժում, թե՞ Քոչարյանին ու Մանվելին, արդյոք շատ ավելի արդարացի չէ՞ր լինի, եթե հեղափոխական Փաշինյանը ժողովրդին նախապես տեղեկացներ, թե իրականում ում դեմ է ուղղված իր սանձազերծած հեղափոխությունը, որ դրա հաղթանակի արդյունքում դատական շոուների զոհ էին դառնալու խիստ սահմանափակ թվով մարդիկ, իսկ նախկինների հիմնական մասը, փրկագին վճարելով, ազատելու էր գլուխն ու ամեն ինչ նոր էջից սկսելու հնարավորություն ստանալու:
Մինչդեռ, ասենք, նույն Մանվել Գրիգորյանի նկատմամբ ակնհայտորեն դրսևորվում է առանձնակի «նախալություն», երբ մարդու գլխին մի ֆուռ «տուշոնկա» «ջարդելով»՝ ջանում են ոչ միայն «նստեցնել», այլև պախարակել ու վարկաբեկել՝ հետապնդելով միայն իրենց հայտնի նպատակներ:
Այնինչ նույն Դավիթ Սանասարյանի պարագայում, ով, ինչպես հայտնի է, կասածվում է կոռուպցիոն մութ գործարքների մեջ մտնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, դրսևորվում է միանգամայն այլ վերաբերմունք, անմեղության կանխավարկածը չեն խախտում, ցուցաբերում են բավական մեղմ մոտեցում:
Ընդ որում՝ կոնկրետ Մանվել Գրիգորյանի պարագայում հաշվի չի առնվում նույնիսկ այն, որ մարդն այսօր փաստացի մահամերձ վիճակում է, բացի դա՝ իշխանություններն անտեսում են նաև Արցախի հերոսի ունեցած վաստակը՝ հայրենիքի առաջ՝ մարդուն ենթարկելով հոգեբարոյական «պրեսինգի»:
Իսկ այդ ընթացքում Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ միասին շրջում է ասիական մայրցամաքով՝ Չինաստանով, ու պեկինյան բադ համտեսում 150 տարեկան ռեստորանում՝ բացահայտելով կյանքի բոլոր գույները և գուցե նաև շատ լավ հասկանալով, որ այդ անելու համար քիչ ժամանակ ունեն, պետք է շտապեն:
Բայց ինչ էլ լինի, հասարակության առնվազը գիտակից հատվածը շատ լավ հասկանում է՝ ի՞նչ է կատարվում՝ կանգնած լինելով Արցախի հերոսի կողքին: Իր կեցվածքով, ցուցուցաբերած անկոտրում կամքով Մանվել Գրիգորյանն ապացուցեց, որ անկոտրում կամքի տեր է, և ոչինչ, որ Հայաստանում այսօր արդարադատությունը հանված է փողոց, և ոչինչ, որ այսօր ճակատագրեր որոշողների դերում հայտնվել են ինչ-որ «բիչոկ» հավաքող գյադեք, որ իշխանությունների պատվերով հակաիրավական կարգախոսներ վանկարկելով՝ ջանում են «վենդետան» իր կատարելությանը հասցնել, և սա այն դեպքում, երբ նույն Սաշիկին ԱԱԾ-ն ինքնաթիռով ճանապարհում է արտասահման՝ թարմ օդ շնչելու:
Արդարադատական այս կեղծ մեթոդոլոգիան՝ փողոցային ցույցերի միջոցով դատարանի որոշման վրա ազդելուն ուղղված, բանեցվում է նաև Քոչարյանի պարագայում, երբ իշխանությունների թեթև ձեռքով, փաստորեն, առաջացել է փողոցային բախման իրական վտանգ, երբ հասարակությունն ակնհայտորեն աղճատվել է:
Բայց Փաշինյանի այս գործելաոճը, սկզբունքորեն, այնքան էլ անսպասելի չէ՝ հաշվի առնելով նրա անցյալը:
Այնպես որ՝ եթե Սերժին միայն մերժեցին, ապա Փաշինյանին, խայտառակելու են և նոր միայն գահընկեց անեն՝ բումերանգի ու արդարության օրենքով:
Այս նյութը դիտել են - 6549 անգամ