«Երբ բացվում է առավոտը».Հարութ Փամբուկչյան
2019-05-13 09:52:00

Համացանցում հայտնվել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանին՝ Ձախ Հարութին նվիրված նոր վավերագրական ֆիլմ: «Երբ բացվում է առավոտը» ֆիլմը նկարահանել են «Positive» և «HK production»-ները:

Սցենարի հեղինակն է Սոնա Ալեքսանյանը, բեմադրող ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանը:

Ֆիլմում ներկայացվում է Ձախ Հարութի անցած ստեղծագործական ճանապարհը, հատկապես շեշտադրվում են 1989 թվականին Հարութ Փամբուկչյանի՝ Հրազդան մարզադաշտում կայացած համերգները:

Այս նյութը դիտել են - 10930 անգամ