«ՀՐԱՊԱՐԱԿ»․ՈՎ Է «ՌՈՒԼԻՏ» ԱՆՈՒՄ ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
2019-05-09 21:54:00
Տեղեկություններ կան, որ սոցապնախարարությունում կադրային քաղաքականությունն իր ձեռքն է վերցրել Զարեհ Սարգսյանը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ Փաշինյանի խորհրդական Նաիրի Սարգսյանի հայրը։ 
Զարեհ Սարգսյանը դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ երկար տարիներ աշխատել է այդ համակարգում, 1996-ին զբաղեցրել է սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետի պաշտոնը, բայց իրենից հետո բարի հիշողություններ չի թողել։
Հիմա նա յուրայիններին է տեղավորում առանցքային պաշտոններում։ Սոցիալական ապահովության ծառայության նորանշանակ պետ, 32-ամյա Սուրեն Ղամբարյանը, որը հայտարարագրել է 7,5 միլիոն դրամ, 43 հազար ԱՄՆ դոլար եւ 20 հազար եվրո, Զարեհի որդիների ընկերն է, մինչ պետ նշանակվելն աշխատել է Պետական վերահսկողական ծառայությունում՝ այն ժամանակ, երբ Հայկ Սարգսյանը զբաղեցնում էր ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը։
Այս նյութը դիտել են - 4711 անգամ