Բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատվեն աշխատանքիցղ. պատճառաբանությունն այն է, որ իրենք ծառայել են ՀՀԿ-ական իշխանությանը. »Ժամանակ»
2019-05-07 23:17:00

«Ժամանակ» թերթը գրում է. «Գիտության և կրթության նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգ է իջեցրել մարզպետներին, ըստ որի՝ բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատվեն աշխատանքից:

Մարզպետներն էլ հրահանգին հնազանդ իրենց մոտ են կանչում դպրոցների տնօրեններին և նրանց աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու առաջարկ են անում՝ սպառնալով, որ դիմում չգրելու դեպքում իրենցով կզբաղվեն իրավապահները:

Պատճառաբանությունն այն է, որ իրենք ծառայել են ՀՀԿ-ական իշխանությանը: Իշխանությունը «Իմ քայլին» ծառայողների բանակ է ստեղծում՝ չվստահելով նախկիններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 4942 անգամ