ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանթրոսյանը բուն գործը թողած զբաղվելու է նամակներո՞վ. «Ժողովուրդ»
2019-04-29 23:04:00
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում նախկին իշխանությունից մնացած շատ կադրեր պարզապես փորձում են սաբոտաժ անել՝ անհարմար դրության մեջ դնելու նոր իշխանություններին:
Անցած տարեվերջին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խիստ նկատողություն արեց քաղաքապետարանի այն աշխատակիցներին, որոնք քաղաքացիների դիմումներին պատասխանել էիին առանց խնդրի էությանը ծանոթանալու:
Նման իրավիճակ է նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում. մարզպետ Գնել Սանոսյանն օրերս դժգոհել էր, որ մարզպետարանի աշխատողները հավուր պատշաճի չեն պատասխանում քաղաքացիների նամակներին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սանոսյանը մանրամասնել է. «Գրություններ կան, որոնք վերաբերում են իրենց ծանոթ գուղապետերին կամ, չգիտեմ, դպրոցի տնօրենին կամ այլ պաշտոնյայի, եւ նախկին, որոշակի ընկերական, ինչ-ինչ կապերից ելնելով` փորձում են մեղմացնել ու ամբողջ իրական պատկերը չտալ»:
Հիմա մարզպետը ոչ միայն չի հանդուրժում այդ գործելաոճը, այլեւ անձամբ է հետեւում, թե ինչ են պատասխանել քաղաքացիների նամակներին»:
Այս նյութը դիտել են - 5836 անգամ