Մարզպետ-քաղաքապետ լարված հարաբերությունների «ցուցադրություն». «Ժամանակ»
2019-04-24 23:17:00
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, և նրանք ցուցադրում են իրար հանդեպ ունեցած ոչ գործընկերային հարաբերությունները:

Երեկ Արմավիրի մարզպետը և քաղաքապետը առանձին-առանձին են ծաղկեպսակ դրել Արմավիրի քաղաքային զբոսայգում տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Նրանք միմյանց մեղադրում են անգործության և իրավիճակին չտիրապետելու մեջ»:
Այս նյութը դիտել են - 6017 անգամ