Փաշինյանն իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է Նորագավիթի մաքսակետի տնօրեն. «Ժամանակ»
2019-04-22 21:39:00
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Փաշինյանն այդ մաքսակետում կարգադրեց աշխատանքից ազատել դրոշը պատին հենած աշխատակցին, իսկ ավելի ուշ աշխատանքից ազատվեց նաեւ մաքսատան պետը:
Վարչապետի վարորդի մորաքրոջ տղան նոր Հայաստանում բավական արագ է պաշտոնի բարձրացում ստանում:
Ավելի վաղ նա նշանակվել էր օդանավակայանի կարգոյի պետ, որը եւս չափազանց եկամտաբեր պաշտոն է համարվում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 4148 անգամ