Մանվել Գրիգորյանը ոչ մի կապ չուներ տուշոնկայի հետ, նրան ուղղակի ուզում էին ստորացնել. ««Մանվելը ոչ մի կապ չուներ տուշոնկայի հետ, բայց նրանք պետք է ստորացնեին Արցախի հերոսին.Գառնիկ Իսագուլյան
2019-04-16 16:48:00
«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի». Սերժ Սարգսյանը պատահական չի ասել այս խոսքերը, դա ուղերձ էր՝ «Նիկոլ, մի՛ արա այն սխալները, որը ես եմ արել», իսկ նա ոչ միայն սխալներ է անում, այլև դավաճաններին հավաքում իր շուրջը: Այս մասին՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«Կալանավորեցին Մանվելին, հետո՝ նախագահին: 
Իրենք այս քայլերով ցույց են տալիս, որ նախորդների ցանկացած շարժի դեպքում՝ գնալու են այդ քայլին, և կապ չունի կալանավորման հիմնավորում կա, թե՝ չէ: Արդեն բագաժը վերջացել է, և գնում են նոր սրացումների: Պարզ երևում է, որ իրենք ժողովրդի կամքը չեն կատարում: Բոլոր գյուղերի դպրոցներում պահանջում են տնօրենի հրաժարական, իրենք ասում են՝ «չէ, մեր վարորդի ախպորը բերել ենք՝ պետք ա տնօրեն լինի»,- ասաց նա:
Անդրադառնալով մեկ տարի առաջ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը՝ Իսագուլյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը ոչ մի կապ չուներ տուշոնկայի հետ, նրան ուղղակի ուզում էին ստորացնել. ««Մանվելը ոչ մի կապ չուներ տուշոնկայի հետ, բայց նրանք պետք է ստորացնեին Արցախի հերոսին:
Երբ Արցախից որոշվեց, որ երկրապահները պետք է շուտ հետ գան, բոլորին ասվել էր, որ ձեր մոտ հավաքված գոնե մեկ ամսվա պաշար հետներդ տարեք, որ եթե նորից սկսվի՝ դուք ձեր պաշարով, գոնե սկզբի 2-3 շաբաթը կարողանաք դիմանալ: Վստահ եմ, որ Մանվելը անգամ տեղյակ չի եղել, որ իրենց մարզի ամբողջ պաշարը եղել է այդտեղ»,- ասաց նա, և ավելացրեց, որ դա դիտավորյալ սարքած բան էր:
live24.am
Այս նյութը դիտել են - 6689 անգամ