Աննա Հակոբյան, տետատետ շփումներում թիկնապահներն ավելորդություն են, անիմաստ շքեղություն և չեն նպաստում վստահության մթնոլոտի ձևավորմանը
2019-04-10 01:55:00
Ինչպես հայտնի է, նոր իշխանությունները և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը բավական լուրջ ուշադրություն են դարձնում անձնական անվտանգությանը՝ նախընտրելով սեփական թիկունքին ունենալ հոծ թվով թիկնապահներ ու նրանց կողմից վարվող ամենագնացների մեծաթիվ շարասյուն:

Թե ինչով է պայմանավորված «ամենաժողովրդական» իշխանության կարկառուն ներկայացուցիչների ու առաջին դեմքի այսօրինակ վախվորածությունը, թերևս, միայն կռահել կարելի է, սակայն ակնհայտ է, որ նրանք ինչ-որ վտանգ են զգում, և հարցն էլ այն է, թե ի՞նչ վտանգ կարող է զգալ մի իշխանություն, ում, թվում է, ժողովուրդն է արժանացրել նման փառքի:
Ինչպես պարզվում է, սեփական անվտանգության հարցում Փաշինյանից հետ չի մնում նրա տիկինն՝ այս օրերին ԱՄՆ-ում գտնվող Աննա Հակոբյանն, ով օրերս լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ բավական նախանձախնդիր վերաբերմունք էր դրսևորել սեփական անվտագության նկատմամբ՝ բրիֆինգին ներկայանալով թիկնապահի, օգնականի ու մամուլի խոսնակի հետ միասին (անհասկանալի է՝ ումի՞ց կամ ինչի՞ց էր այդքան սարսափած նախկին լրագրող Աննա Հակոբյանն:
Նույնը՝ ճաշկերույթի սրահում. երբ Հակոբյանին հրավիրել էին բեմահարթակ՝ ելույթ ունենալու (բեմահարթակն Աննա Հակոբյանի սեղանից մեկ մետր հեռավորության վրա էր գտնվում), Հակոբյանին ափալ-թափալ սկսել էին «սպասարկել» թիկնապահն ու օգնականներն այնպիսի ջերմեռանդութմաբ, կարծես իրենց պաշտպանյալին հրավիրել էին ոչ թե մեկ մետր այն կողմ ելույթ ունենալու, այլ՝ պատերազմելու:
Ումի՞ց էր այդքան վախեցաց Հակոբյանն, այն էլ այն դեպքում, երբ նա գտնվում էր պատկառելի և համայնքում հարգված մարդկանց շրջապատում: Հյուպատոսն ու բարձրաստիճան հոգևորականնե՞րն էին նրա նկատմամբ բռնություն գործադրլու, թե՞, ասենք, հանդիսավարն էր բեմահարթակի տակ «լիմոնկա» գցելու: Ի՞նչն էր այդքան վախ ներշնչել Հակոբյանին ու նրան ուղեկցող «սթաֆին»:
Բանը հասել էր նրան, որ Հակոբյանի թիկնապահն անգամ խոչընդոտել էր դահլիճում իր գործն անող օպերատորներից մեկին՝ թույլ չտալով նրան «տիրուհուն» նկարահանել մոտ տարածությունից և այդպիսով ստեղծելով անչափ զազրելի մի տեսարան. ասես հուշտ եղած լինեին:
Մինչդեռ հայտնի է, որ Հակոբյանն իր հանրային ելույթներում չի դադարում խոստովանել, որ իր նկատմամբ անչափ ջերմ վերաբերմունք է զգում ԱՄՆ-ում, բուռն ընդունելության արժանանում ու պատվվում: Իրեն պատվողների՞ց ու իր հանդեպ վստահությամբ լցվածերի՞ց էր պաշտպանվում հենց «զալի» մեջտղում, թե՞ այդ ամենն ընդամենը սեփական անձը կարևորված ցուցադրելու տգեղ ժեստ էր՝ ի տես բոլորի…
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Աննա Հակոբյանի այցն ԱՄՆ մի տեսակ գաղտնիության շղարշով է պատված. ոչ մի իրական տեղեկություն այն մասին, թե որքան է հաջողվել հանգանակությունների արդյունքում հավաքագրել, գոյություն չունի: Մինչդեռ հայտնի է, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում Հակոբյանին հաջողվել է բավական կլորիկ գումարներ հավաքել ամերիկահայերից:
Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է այդ ամենը գաղտնի պահվում, չլինի՞ ամեն քայլափոխին թիկնապահներով շրջելու Աննա Հակոբյանի սովորության պատճառը հենց համապատասխան ինֆորմացիան գաղտնի պահելու ցանկությունն է, «ուտեչկա» թույլ չտալը:
Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ եթե իսկապես Փաշինյանի տիկինն անկեղծ ցանկություն ունի՝ դիցուք ամերիկահայերի շրջանում վստահություն ձեռք բերելու կամ վստահություն վայելելու, ապա պետք է մեկ կարևոր բան ֆիքսի՝ տետատետ շփումներում թիկնապահներն ավելորդություն են, անիմաստ շքեղություն և չեն նպաստում վստահության մթնոլոտի ձևավորմանը:
Այս նյութը դիտել են - 22257 անգամ