Ամո՛թ Ալենին․ քահանան ու քաղաքացիները փակեցին Բաղրամյան պողոտան.Shabat
2019-04-08 09:19:00

Բյուրավան գյուղի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանն ու մի խումբ քաղաքացիները փակեցին Բաղրամյան պողոտան՝ ընդդեմ խորհրդարանում տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելուն: 

«ԼԳԲՏ են բերում խոսացնում, մենք իրավունք չունենք խորհրդարան մտնելու՝ օրհնություն անելու։ Ամո՛թ Ալենին»,- ասաց քահանան: Ոստիկանները քահանային կոչ արեցին ազատել պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նա նրանց խորհուրդ տվեց դիմել Ալեն Սիմոնյանին․ «Ալենին ասեք՝ դու ժողովրդի գլխին նստածը չես, դու ժողովրդի ծառան ես, պղծություն է կատարվել»,- նշում է նա։   

Shabat.am

Այս նյութը դիտել են - 3028 անգամ