Մարդիկ ուզում են իմանալ` Փաշինյանը կողմ է, թե դեմ ԱԺ ամբիոնից տրանսգենդերության քարոզին
2019-04-07 22:49:00
1990-ականների վերջին Հանրապետական կուսակցության առաջնորդ, Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասել էր՝ 21-րդ դարը մերն է լինելու:
Նախօրեին, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը հայտարարեց՝ 21-րդ դարն արդեն մերն է:
Որպես մի կուսակցության ներկայացուցիչ, որի առաջնորդը եղել է Սպարապետը, թույլ տվեք չհամաձայնել Փաշինյանի գնահատականի հետ:
1. Քանի դեռ Փաշինյանի իշխանությունը մեր հայրենիքը բաժանում է հին և նոր Հայաստանի, 21-րդ դարը՝ մերը լինելու մասին վաղ է հայտարարել:
2. Չի կարող 21-րդ դարը մերը լինել, քանի դեռ հասարակությունը բաժանում են սևերի և սպիտակների:
3. Քանի դեռ Արցախի հերոսները ձերբակալված են, և կոպտորեն խախտված է նրանց անմեղության կանխավարկածը:
4. Քանի դեռ ավանդական ու ազգային արժեքնրի հակաքարոզ է տեղի ունենում...Շուռնուխ, հարձակում վեհարանի վրա:
Եվ վերջապես, չի կարող 21-րդ դարը մերը լինել, իսկ Ազգային ժողովի բարձր ամբիոնից տրանսգենդերների քարոզ հնչի, ու քայլող իշխանությունը դուխով լռի:
Չեմ կարծում, թե այսպիսի տխուր իրողության մասին է երազել Սպարապետը:
Հ.Գ. Փաշինյանն ամեն պատեհ ու անպատեհ առիթ բաց չի թողնում գնահատականներ տալու համար:
Ինչու՞ է հիմա դուխով լռում: Մարդիկ ուզում են իմանալ Փաշինյանը կողմ է, թե դեմ ԱԺ ամբիոնից տրանսգենդերության քարոզին:
Այո թե՞ ոչ:
Հ. Հ. Գ. Օտարերկրյա գործակալների անուններն էլ թող հրապարակի:
Էդուարդ Շարմազանով
Այս նյութը դիտել են - 3093 անգամ