Արցախում եկեղեցու բացման արարողությանը ներկա կլինի միայն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը.«Հրապարակ»
2019-04-05 20:54:00
«Հրապարակ»-ը գրում է. Արցախում ապրիլի 7-ին կայանալիք եկեղեցու բացման արարողությանը ՀՀ իշխանությունը ներկայացված կլինի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանով։

Մասնակցելու է նաեւ կաթողիկոսը։ Վարչապետը կմասնակցի ԵԿՄ համագումարին։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 6-10-ը կլինի Քաթարում՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովին, իսկ Արմեն Սարգսյանը մեկնել է Հորդանան՝ Ամմանում համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու։
Մեր տեղեկություններով՝ ԱԺ պատվիրակություն էլ չեն ուղարկի Արցախ․ պատգամավորներից շատերը երեկ տեղյակ չէին այդ մասին, այդ թվում՝ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը։
Այս նյութը դիտել են - 2740 անգամ