Զինվորի բաժին «տուշոնկաները» «միտումնավոր են տեղադրվել, բերվել են երրորդ անձի կողմից» Մանվել Գրիգորյանի տարածք. Արսեն Մկրտչյան
2019-04-04 19:14:00
Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքի քննությունն էր Վերաքննիչ քրեական դատարանում: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո ավելի հիմնավոր ու փաստերով ապացուցված է դառնում, որ «սոցիալական ցանցերով տարածված էքսպրեսիվ արտահայտությունները՝ զինվորի սննդի յուրացում, էս տիպի վախենալու եւ վարկաբեկիչ բաներ չկան»:
Հարցին՝ նրա դեմ ցուցմունքներ կա՞ն՝ պաշտպանը պատասխանեց. «Իմ կարծիքով, ոչ այդպիսի ապացույցներ կան, ոչ էլ ցուցմունքներ»: Aravot.am-ը հարցրեց, բա որ զինվորի սննդի յուրացում չկա, ԱԱԾ-ի տեսանյութում ի՞նչ էր ցուցադրվում, ի՞նչ սնունդ էր դա՝ Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Տպավորություն է իմ մոտ ստեղծվում, որ լրագրողներն ուզում են ամեն կերպ ԱԱԾ-ին ներքաշած լինեն դատական պրոցեսի եւ նախաքննության մեջ:
ԱԱԾ-ն փայլուն կատարել է իր աշխատանքը, հայտնաբերել է իրեր, որոնք որ կարող են առնչություն ունենալ քրեական հանցագործության հետ: Այդ օպերատիվ հետախուզական աշխատանքները կատարվել են պատշաճ կերպով, իսկ հետագայում մեկնաբանությունները, ըստ պաշտպանական կողմի, այլ մեկնաբանության կարիք ունեն եւ պետք է գնահատվեն դատարանի կողմից:
Մեր կարծիքով, Մանվել Գրիգորյանի մեղադրանքը հիմնազուրկ է»:
Նա վստահեցրեց, որ այդպես էլ չի ապացուցվում, որ Մանվել Գրիգորյանը զինվորի սնունդ է գողացել. «Մենք պարտավոր ենք տարանջատել նախաքննությունը, օպերատիվ աշխատանքները եւ հետաքննությունը: 
Այս նյութը դիտել են - 3303 անգամ