«Մանիպուլյացիա» է Վարչապետի հրապարակային խոսքի ուղիղ 71%-ը. Ռուբեն Մելիքյան
2019-04-04 14:37:00

ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Վարչապետը իրավապահներին հանձնարարեց պայքարել սոցիալական ցանցերում «մանիպուլյացիաների» դեմ։ Իսկ ո՞վ է ասում, որ «մանիպուլյացիաները» ապօրինի են։ Իսկ ի՞նչ է նշանակում «մանիպուլյացիան»։

Օրինակ՝ այս գրառումը «մանիպուլյացիա՞» է։ Իսկ «մանիպուլյացիաների» դեմ պայքարելու՝ Վարչապետի հանձնարարականը՞։

Օրինակ իմ կարծիքով՝ «մանիպուլյացիա» է Վարչապետի հրապարակային խոսքի ուղիղ 71%-ը։ Այս պնդումից հետո իմ գրառումը հատե՞ց «մանիպուլյացիայի» շեմը։

Ու հետո էլ զարմանում են, թե ինչու իրենց «ժողովրդավարությունը» դրսերում հոտնկայս ծափողջյունների չեն արժանացնում։ Գուցե հասկանու՞մ են ինչն ինչոց է։

[շեմը հատե՞ց]

 

Այս նյութը դիտել են - 2733 անգամ