Փաշինյանը փորձում է Թորոսյանի տեղակալին ձերբակալելով՝ «խփել» հենց առողջապահության նախարարին
2019-04-01 07:27:00
ՀՀ ԱԱԾ-ն պաշտոնապես հաստատել է նախօրոք մամուլում տարածված այն լուրերն, ըստ որի՝ կաշառք ստանալու փաստով ձերբակալվել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը:
Ինչպես հայտնի է, իշխանությունները ջանք չեն խնայում վստահեցնելու, որ Հայաստանում կոռուպցիան արամատխիլ է արված՝ չնայած որ աշխարհում չկա գեթ մեկ երկիր, որի իշխանությունները կարողանան հաստատապես պնդել, որ հաղթահարել են այդ արատավոր երևույթը: Այս մասին, մասնավորապես, նույն Նիկոլ Փաշինյայնն էր հայտարարել Գերմանիայում՝ մերկելի հետ հանդիպմանը՝ փորձելով եվրոպացի գործընկերների մոտ թողնել եվրոպական երկրի ճշտապահ ղեկավարի տպավորություն:
Ինչպես երևում է, սակայն, փաստերը ճիշտ հակառակի մասին են խոսում:
Եթե բանը հասել է նան, որ կաշառակերության՝ ասել է թե կոռուպցիոն գործարքի մեջ մտնելու համար փոխնախարար է ձերբակալվում, ուրեմն՝ միայն ենթադրել կարելի է, թե նույն այդ կոռուպցիան ինչ մասշտաբներ է սկսել ընդգրկել հետհեղափոխական Հայաստանում, որի մասին, սակայն, իշխանությունները ցանկանում են չխոսել:
Իսկ թե ինչո՞ւ է ցուցադրաբար ձերբակալվում հենց Դավթյանը՝ Արսեն Թորոսյանի տեղակալը, կարելի է ենթարել, որ գործ ունենք ոչ այնքան կոռուպցիան արմատախիլ անելուն ուղղված գործողության հետ, ինպես ոմանց կարող է թվալ առաջին հայացքից, այլ՝ շատ ավելի հետաքրքիր երևույթի:
Բանն այն է, որ համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ վերջին շրջանում լարվել են Փաշինյանի ու առողջապահության նախարար Արսեն Թորսյանի հարաբերությունները՝ հատկապես այն բանից հետո, երբ կառավարության նիստերից մեկում Թորսյանը, հակառակ ամեն ինչի, իր «էշն էր քշել» Փաշինյանի հետ բանավեճում՝ նիստը վերածելով համազգային «թամաշայի»: Եվ, ահա, բոլորովին չի բացառվում, որ Փաշինյանը փորձում է Թորոսյանի տեղակալին ձերբակալելով՝ «խփել» հենց առողջապահության նախարարին ու նրան «պրեդյավկա» անել՝ ասենք հեղափոխական արժեքների դավաճանության մեջ մեղադրելով կամ հայտարարելով, որ Թորոսյանն այնքան թույլ, անողնաշար մեկն է, որ չի կարողանում սեփական ենթականերին վերահսկել, ինչի արդյուքնում խոսակցություն է գալիս Փաշինյանի վրա, ու հեղափոխության ժողովրդական վարկանիշն է՛լ ավելի մեծ հարվածի տակ է ընկնում:
Կարճ ասած՝ հավանական է, որ այս ձերբակալությունը ընդամենը ներիշխանական գզվռտոցի արդյունք լինի, այլ ոչ թե երկիրը ներսից մաքրելուն ուղղված քայլ՝ չնայած կասկած չկա, որ այս ամենը հենց այդպես էլ ներկայացվելու է, ու Փաշինյանը ևս մի լավ առիթ է ունենալու «ժող ջանի» առաջ իրեն լավ զգալու, փիառվելու:
Այս նյութը դիտել են - 2737 անգամ