Արթուր Վանեցյանը պատրաստվում է մտնել վառելիքի շուկա. «Ժամանակ»
2019-03-29 23:10:00
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը վերջին շրջանում զբաղված է Հայաստանի բիզնես միջավայրի մոնիտորինգով:
Մեզ հասած տեղեկություններով՝ Վանեցյանն առավելապես հետաքրքրված է վառելիքի շուկայով: Մասնավորապես՝ ԱԱԾ աշխատողներն այս օրերին cps-ի բենզին բերողներից ու վերավաճառողներից հարցուփորձ են անում, թե ինչպես է կարգը, ինչ փաստաթղթեր են հարկավոր: Ըստ այդ տեղեկությունների՝ Վանեցյանը պատրաստվում է մտնել այս շուկա որպես վառելիքի նոր ներկրող»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 3780 անգամ