Ինչքան էլ բարձր գոռաս հալվա-հալվա, բերանումդ հալվա չի հայտնվի...
2019-03-23 00:01:00
Այսօրվա իշխանությունները չարձանագրելով որևէ դրական արդյունք և տեսանելի հաջողություն,անընդհատ շեշտում և հպարտանում են մեր երկրի աննախադեպ ժողովրդավարությամբ:Որ աննախադեպ է,անկասկած է,բայց եթե սա է ժողովրդավարությունը...
Այս իշխանության օրոք Հայաստանում տեղի են ունեցել 2 կարևոր ընտրություններ:Երևանի ավագանու ընտրություններում առաջին և երկրորդ տեղեր զբաղեցրած ուժերի միջև տարբերությունը 74 տոկոս էր,իսկ ԱԺ ընտրություններում՝ 62 տոկոս:Իսկապես աննախադեպ ժողովրդավարական արդյունք,որը չի եղել,չկա,և եթե մեզնից չսովորեն,երբևէ չի լինելու իրենց ժողովրդավար համարող ԱՄՆ-ում,Ֆրանսիայում...և նույնիսկ Վրաստանում:
Միայն թե,եթե այդպիսի տարբերությունը համարում եք ժողովրդավարության ցուցանիշ և ապացույց,ապա ստիպված եք խոստովանել,որ մեզնից ժողովրդար եղել են Խորհրդային Միությունը,իսկ այսօր նաև Հյուսիսային Կորեան,որտեղ ընտրությունները նույնպես անցկացվում են առանց ընտրակաշառքի,բայց նաև առանց ասֆալտին փռելու և պատին ծեփելու:
Արևելյան ասացվածքը դարեր շարունակ որոշ հաստակաշիների գլուխն է փորձում մտցնել հետևալ ճշմարտությունը՝ինչքան էլ բարձր գոռաս հալվա-հալվա,բերանումդ հալվա չի հայտնվի,ոչ էլ այդ գոռոցից բերանդ կքաղցրանա,բայց ոմանք շարունակում են գոռալով բերան քաղցրացնելու հիմար սովորությունը:
Հայաստանն այսօր ժողովրդավարական կարող է համարել անմեղսունակ ապուշը,որոնց հիմա զոմբի են անվանում,այս վիճակով շահագրգիռ ստահակը,կամ էլ գոռգոռոցներով բերան քաղցրացնողը:
Գագիկ Ղահրամանյան
Այս նյութը դիտել են - 2888 անգամ