Երբ ներպետական դատարանները խախտում են արդար դատաքննության իրավունքը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը դառնում է անխուսափելի.Արմեն Դանիելյան
2019-03-21 15:35:00
Ես երբեք, երբեք չեմ նահանջի, ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը
Երբ ներպետական դատարանները խախտում են արդար դատաքննության իրավունքը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը դառնում է անխուսափելի:
Հ.Գ. Ցավ եմ ապրում, որ գանգատ եմ ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այլ ճանապարհ կամ ելք այլևս չկա…
Ներեղություն եմ խնդրում իմ հայրենիքից և ժողովրդից, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մուտքագրվելու է «Դանիելյանն ընդդեմ Հայաստանի» գործը: Ես վստահ եմ, որ իմ պահանջն արդարացի է:
Եվ ես հաղթելու եմ, բայց ոչ թե իմ Հայրենիքին, այլև իրենց խիղճն ու հոգին վաղուց հուղարկավորած և նախկին գերկոռումպացված համակարգից մեզ փոխանցված և արդարադատության համակարգի հետ բացարձակ կապ չունեցող որոշ մարդուկներին:
Հ.Գ. Ներում եմ այսօր ինձնից ներողամտություն հայցող ընկերոջս:
Հասկացողը՝ կհասկանա…
Այս նյութը դիտել են - 2781 անգամ