Փաշինյանը այս էլ որերերդ անգամ թռնում է իր նախարարների ու այլ աշխատողների դեմքին
2019-03-21 15:05:00
Որքան հոսում է ժամանակն, այնքան Փաշինյանի կառավարության խոցելի կողմերն է՛լ ավելի են ընդգծվում, դուրս գալիս ջրի երես, և փաստվում է, որ հայ հանրության մոտ ծագած` «ո՞րն է երկրի զարգացման բանաձևը» հարցն այդպես էլ չի գտնում իր հիմնավոր պատասխանը:
Այս տխուր իրավիճակը Փաշինյանին ստիպում է դիմել հին ու փորձված մեթոդին` ինքնափիառին, որ, սակայն, վաղուց սպառել է իրեն` կորցնելով հասարակության վրա ազդեցություն գործելու ուժը:
Մարտի 21-ի Կառավարության նիստում կրկին PR շոուի բեմականացում էր. առիթը Փաշինյանի ստացած նամակն էր, ուր, վարչապետի խոստովանությամբ, նշված է եղել, որ «Արմաթ» լաբորատորիաների 350 խմբակներ վարող շուրջ 260 խմբակավարներ արդեն երեք ամիս է` վարձատրություն չեն ստանում:
«Ես ուզում եմ հասկանալ՝ նման բան հնարավո՞ր է 21-րդ դարում Հայաստանում, որ պետական համակարգի աշխատողները 3 ամիս աշխատավարձ չստանան»,- սեփական ենթակաների առաջ հռետորական հարց է բարձրացրել Փաշինյանը, որին տրվել են կցկտուր պատասխաններ միանգամից մի քանի պաշտոնյաների կողմից, որոնցից պարզ է դարձել, որ նմանօրինակ իրավիճակի պատճառը Կառավարության աշխատանքի թափթփվածությունն է: Փաշինյանը հնչած պատասխաններից խիստ դժգոհ է մնացել` այդպես էլ չստանալով իր` «Մեկը թո՛ղ բացատրի՝ ինչո՞ւ չենք արել» հարցադրման սպառիչ պատասխանը:
Իրավիճակն իսկապես սոսկալի է:
Փաստացի ստացվում է, որ հեղափոխված Հայաստանում, ուր իշխանություններն առավոտից երեկո մարդկանց թմբկաթաղանթից ներս բղավուն են, որ ապրում են բացառապես հանրության, երկրի հոգսերով, պետական ապարատում, այնինչ՝ ամիսներ շարունակ աշխատավարձերի ուշացումներ են, ընդ որում` այնպիսիք, որ դրա մասին արդեն իսկ սկսել է բարձրաձայնել ինքը` Փաշինյանը:
Իհարկե, միայն «Արմաթում» չէ այդ խնդիրն, այլ այն կրում է բավական տարածված բնույթ, բայց այստեղ մեկ այլ հարց է առավելապես կարևոր` Փաշինյանը որքանո՞վ է անկեղծ և որքանո՞վ ոչ, երբ շատ ավելի բարենպաստ աշխատանքային մթնոլորտւմ նմանօրինակ խնդիրները կարգավորելու փոխարեն, «կամեռաների» առաջ շոուներ սարքելով է փորձում իբր խնդիրները լուծել: Ասենք, եթե, այդ նույն խնդիրը ոչ թե հանրության առաջ գոռգռալով քննարկվեր, այլ` վարչապետի աշխատանքային կաբինետում, դրանից հանրությունը կտուժե՞ր, թե՞ է՛լ ավելի կգնահատեր Կառավարության մոտեցումն ու վարքը: Հիմա, եթե, ի լուր աշխարհի ,Փաշինյանը, կներե՛ք, այս էլ որերերդ անգամ թռնում է իր նախարարների ու այլ աշխատողների դեմքին, դրանից ժողովուրդը տպավորվո՞ւմ է, թե՞ ծաղրում ու նողկում` է՛լ ավելի աչքից գցելով նեոլիբերալ ներկայացող իշխանություններին…
Բայց Փաշինյանին կարելի է հասկանալ. երկրում խորանում է տնտեսական ճգնաժամը, հեղափոխական հարթակներից տրված խոստումներն այդպես էլ մնում են օդից կախված, արտագաղթը նոր թափ է հավաքում, կյանքն էլ թանկանում է:
Այս իրավիճակում այլ բան չի մնում, քան այն, ինչ անում է Կառավարության ղեկավարը` դիտարժան տեսարանների միջոցով սին խոսքերով կերակրել հանրությանը :
Մինչև՝ ե՞րբ...
 
Այս նյութը դիտել են - 3872 անգամ