«Հիմիկվանից ասում եմ՝ կենտրոնում ավտոկայանատեղիների վճարը պետք է թանկանա» Վիկտոր Մնացականյան. Zhamanak
2019-03-15 21:46:00
«Ազատության» եթերում Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը հայտարարել է, որ Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա։
«Երևանի կենտրոնը մեքենաների համար չէ, Երևանի կենտրոնը պետք է դառնա քաղաքացիների, հետիոտների համար։ Հիմիկվանից ասում եմ՝ կենտրոնում ավտոկայանատեղիների վճարը պետք է թանկանա», – ասել է Վիկտոր Մնացականյանը՝ հիշեցնելով, որ այժմ մարդիկ օրական վճարում են 35 դրամ։
«Մոսկվայում, օրինակ, անցած ամիս դարձավ 25-30 դոլար, ես հասկանում եմ, որ համաչափ չեն աշխատավարձերը, բայց եթե Կենտրոնը հիմնականում ծանրաբեռնենք «կաֆեներով», այդպես չի լինի», – ասել է թաղապետը։
Այս նյութը դիտել են - 3222 անգամ