Հայկ Մարությանը կործանեց Փաշինյանին. նոր հեղափոխություն
2019-03-14 11:12:00
«Սիրելի՛ երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լիելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը: Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»:
Վերոգրյալը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառման տառացի մեջբերումն է, որը հայտնվեց այն բանից հետո, երբ հասկանալի դարձավ, որ Օպերայի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման հարցը հետզհետե վերաճում է բախման ու պայքարի. Երևանի կենտրոնական փողոցները վերջին ժամերին վերածվել են հոլիվուդյան մարտաֆիլմերի նկարահանման հարթակ հիշեցնող մի վայրի, ուր միմյանց են բախվում Հայկ Մարությանի կապրիզներն ու հասարակ ժողովրդի կենսական պահանջմունքները: 
Ի դեպ` այդ բախումների ընթացքում արդեն կան բազմաթիվ ձերբակալվածներ ու տուժածներ, ինչպես նաև տուժել է ԱԺ պատգամավոր ԲՀԿ-ական Նաիրա Զահրաբյանն, ով, գտնվելով ոստիկանության ու ժողովրդի բախման վայրում ու փորձելով հանդարտեցնել իրավիճակը, ընկել է հարվածի տակ:
Անկախ ամեն ինչից, անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես է վերաբերվում Օպերայի տարածքում տեղակայված սրճարանների գոյության կամ չգոյության խնդրին, միանշանակ է, որ ստեղծված իրավիճակը չափազանց լուրջ հետևաննքներով է հղի՝ առաջին հերթին իշխանությունների համար, որոնք, մոռանալով սեփական ծագումն ու այն, թե ում շնորհիվ են իշխանության ղեկին հայտնվել, փաստացի բռնի ուժ կիրառելով` իրենց «էշն են քշում»` հրաժարվելով ականջալուր ժողովրդի առնվազը մի հատվածի դարդուցավին:
Ընդ որում`ուշագրավ է այն, որ քաղաքապետարանի ներկայացուցիչներից Արամ Մարտիրոսյանն, օրինակ, մամուլի ներկայացուցիչներին տեղեկացրել էր, որ քաղաքապետարանը մտադիր չէ որևիցե փոխհատուցում տրամադրել տուժածներին. իբր ինքնակամ կառույցներին փոխհատուցելու որևէ իրավական հիմք գոյություն չունի: Ավելին` լուրեր են շրջանառվում, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է կանաչապատման ծրագրեր իրականացնել նաև Օղակաձև զբոսայգում՝ այնտեղից ևս հանելով կառուցված, բայց և չգործող սրճարանները: Կարճ ասած` այս խայտառակ պրոցեսը կրելու է շարունակական բնույթ ու բավական երկար ժամանակով:
Իրավիճակն իսկապես սոսկալի է և սոսկալի է ոչ թե այն պատճառով, որ նորելուկ քաղաքապետն ինքնահաստատման նպատակով որոշել է իբր մեծացնել Երևանի կանաչապատ տարածքներն ու այգիների մակերեսն, այլ այն բիրտ ու անպատասխանատու վերաբեմունքն, որին արժանանանում են սրճարանատերերն ու աշխատակիցները:
Հեղափոխված Հայաստանը որևիցե սոցիալական պատասխանատվություն չի ցանկանում վերցնել իր ուսերին ու մարդկանց խնդիրներին իրական լուծումներ առաջարկել:
Ավելին` «քաղաքապետ» կոչեցյալը, փաստացի թքած ունենալով իր իսկ գործողություններից տուժածների վրա, չի էլ բարեհաճում այցելել ցուցարարներին ու տետատետ պարզաբանում ներկայացնել` ինչ է կատարվում, ինչու է նոպան հենց այս ուղղությամբ բռնել և այլն:
Մինչդեռ քաղաքապետի ընտրություններից օրեր առաջ, երբ Մարությանը խնդիր ուներ երևանցիների համակրանքը շահելու, ո՜նց էր քսմսկվում ու շողոքորթում, մեկիկ-մեկիկ այցելում բակեր, շռայլում խոստումներ ու հավաստիացնում, թե ապրելու ու աշխատելու է բացառապես երևանցիների համար:
Բայց, բացի հարցի բարոյական կողմից, կա նաև դրա քաղաքական կողմը`ամենաէականը:
Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Փաշինյանի ամենակարկառուն թիմակիցներից մեկը, չհասկանալով իրավիճակի նրբությունը, «պոդստավկա» է անում, «պոդնոշկա» է տալիս առանց այն էլ աննախանձելի վիճակում հայտնված Փաշինյանին` խփելով վերջինիս իշխանության հիմքերին ու է՛լ ավելի մոտեցնում դրա անփառունակ վախճանը:
«Հեղափոխական» իշխանությունների` հների դեմ բանեցրած զենքն այժմ դուրս է եկել իրենց իսկ դեմ: Նրանք մոռացել են, որ այսօրվա երևանցին մեկ տարի առաջվա վիզը ծուռ քաղաքացին չէ, այլ մեկն, ով այլևս պահանջատեր է ու հանուն իր ոտնահարված իրավուքնների վեականգնման պատրաստ է «քյալլա տալ» ցանկացածի հետ, չզիջել ու պայքարել:
Պատրա՞ստ են նորաթուխ հեղափոխականները դառնալ հասունացող նոր հեղափոխության թիրախ: Չէ՞ որ, եթե այսպես շարունակվի, ապա բանը կարող է հասնել 2018-ի ապրիլյան դեպքերի կրկնությանն, երբ հենվելով այսօր իր իսկ կողմից հալածվող ժողովրդի վրա` Փաշինյանը վերցրեց իշխանությունն ու այն հաջողությամբ սեփականացրեց:
Մեկ բան հստակ ու ակներև է` ոմանք սեփական գործողությունների պլանը գծագրելիս մոռանում են հաշվի առնել ամենակարևորը` թմբիրից դուրս եկած ժողովրդի գործոնը, և եթե այսուհետ նունպես շարունակեն ջայլամային վարքն ու «ծովը ծնկներից» կարծեն, կանգնելու են փաստի առաջ. կա՛մ պետք է կրակե՞ն, կա՛մ հրաժարական տան:
Հետարքրիր է` ո՞ր տարբերակը կընտրի մերկ ձեռքերի սիրահար Նիկոլ Փաշինյանը:
Այս նյութը դիտել են - 3528 անգամ