ԱԺ-ում առանց հիմնավորման ուշանալու, շուտ գնալու պատճառով աշխատավարձից պահումներ կլինեն. Hraparak
2019-03-13 22:02:00
ԱԺ աշխատակիցներին նոր փորձություն է սպասվում։ Ամենայն հավանականությամբ, եկող ամսվանից բոլոր ուշացողների կամ աշխատանքից շուտ հեռացողների աշխատավարձից պահումներ կարվեն։
ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը զգուշացրել է, որ կարող են ուշանալ ընդամենը 15 րոպե, ամենաուշը առավոտյան 9։15-ին պետք է աշխատավայրում լինեն եւ հեռանան երեկոյան 6-ից հետո, եթե ոչ, պետք է զեկուցագրեր գրեն՝ հիմնավորելով պատճառները, հակառակ դեպքում պահումներ կարվեն։ Թե ինչ չափով, դեռ չեն որոշել։
Ինչպես հայտնի է, աշխատակազմը մուտք է գործում հատուկ քարտերով, եւ ֆիքսվում է դուրս գալու եւ մտնելու ժամը։
Այս նյութը դիտել են - 2450 անգամ