Hraparak.ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ՊԵՏՏՈՒՐՔԸ 60 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲԱՆԿԵՐՆ ՈՒ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐԸ ՇԱՀԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
2019-03-11 01:32:00
Նրանք դժգոհ են նախորդ շաբաթ կառավարության նիստում ընդունված Հարկային օերենսգրքի փոփոխությունների նախագծից, որով գրավատների համար սահմանված պետտուրքը բարձրանում է 60 անգամ՝ տարեկան 100 հազար դրամից դառնալով 6 մլն դրամ։ 
Hraparak.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Հովիկ Աֆյանը, ով երեք գրավատուն ունի, որոնցից երկուսը՝ Երևանում, մեկը՝ մարզերում, ասաց, որ սա էականորեն կխփի իրենց բիզնեսին, և իրենք ուղղակի կփակվեն։
«Նախկին 100 հազար դրամը գրավատների համար դառնում է 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի 50 հազար դրամը դառնում է 3 միլիոն։ Այսինքն՝ 60 անգամ թանկանում է գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը, այն դեպքում, երբ որ բանկերի և վարկային կազմակերպությունների պետտուրքը թանկանում է, համապատասխանաբար, 2.3 և 6 անգամ»,- ասաց Հովիկ Աֆյանը։
Նա նշեց, որ իրենք տեղյակ չեն եղել այս փոփոխությունից, սա իրենց համար անակնկալ էր, և մտավախություն ունեն, որ սրանով կարող են մոնոպոլ դիրքում հայտնվել բանկերն ու վարկային կազմակերպությունները, քանի որ նրանց պետտուրքն ավելանում է շատ ավելի քիչ չափով, քան գրավատների դեպքում է։
Մանրամասն՝ տեսանյութում։
Այս նյութը դիտել են - 2501 անգամ