Հրանուշի դասագրքերը նետեցին աղբանոց...
2016-02-10 06:59:00

Ջավախքի և ընդհանրապես Վրաստանի հայկական դպրոցները հայոց լեզվի և գրականության դասագրքերով ապահովելու խնդրի հրատապության մասին մեր պաշտոնյաները շատ են սիրում խոսել: Իրենց հայրենանվեր գործունեության ողջ կարևորությունն ապացուցելու համար նրանք բազմիցս շեշտել են, թե անցած երկու տարիների ընթացքում որքան դժվարին բանակցություններ են վարել վրացական կողմի հետ, ովքեր մշտապես հանդես են բերում կամայական պահվածք և հազար ու մի խոչընդոտներ են ստեղծում հայերի ճանապարհին:


Սակայն վերջապես պատնեշները փլուզվել էին, մերոնք պանծալի հաղթանակ էին տարել և հերթը հասել էր Սփյուռքի նախարարությանը, որը պիտի իրականացներ վերջին ակորդը՝ ավելի քան 5000 կտոր «Մայրենի»-ի դասագիրք հասցներ հարևան երկրի հայ աշակերտներին: Ու հենց այստեղ էլ կատարվեց այն, ինչ սովորաբար կատարվում է Հրանուշ Հակոբյանի հետ՝ ձախողում:


Պարզվեց, որ առաքված դասագրքերը չեն համպատասխանում այն ծրագրերին, որոնցով դասվանդում են Ջավախքի դպրոցներում: Ասենք ավելին, դրանցով նաև մեր հանրապետությունում այլևս չեն դասավանդվում: Մի խոսքով, շարքից դուրս եկած, ոչ պիտանի ու հնոտի գրքերի մի հսկա զանգված երկրից երկիր է փոխադրվում սոսկ այն բանի համար, որ մի քանի գերատեսություններ ցուցադրեն կատարված աշխատանք, փողեր տրվեն քամուն, իսկ հետո ճառեր արտասանվեն սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին ըստ ամենայնի օժանդակելու պատրաստակամության մասին:


Մի խոսքով, դատարկ հիմնարկի դատարկ գործունեության արդյունք:

 

Shame.am

Այս նյութը դիտել են - 1294 անգամ