Արմեն Աշոտյանը հրաժարական կտա
2016-02-10 11:00:00

«ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության և այդ պորտֆելը դաշնակցությանը տալու լուրերը, կարելի Է ասել, «Ժողովուրդ»–ի աղբյուրները երեկ հաստատեցին։ Նա հրաժարական կտա։ Նկատենք, որ Արմեն Աշոտյանը համացանցում ամեևաակտիվ պաշտոնյաներից Է և երեկ հրապարակել Էր Վազգեև Սարգսյան 3 հասցեում գտնվող կառավարության նոր մասնաշենքում իրեն հատկացված աշխատասենյակի տեսագրությունը, որի վերաբերյալ այսպիսի գրառում Էր թողել. «Շնորհակալ եմ, բայց բարով աշխատեք»։

Այլ կերպ ասած՝ Աշոտյանն արդեն իսկ ակնարկում Է, որ նոր աշխատասենյակում շուտով այլ մարդ Է աշխատելու։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դաշնակցությունը ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում առաջարկում Է Լևոն Մկրտչյանի թեկնածությունը։ Վերջինս կրթության և գիտության նախարարի պաշտոնն անցած տարիներին հասցրել Է զբաղեցնել արդեն երեք անգամ՝ 1998-1999, 2001-2003 և 2006-2008 թվականներին։ Մնացած հարցերը ՀՀԿ ԳՄ այսօր կայանալիք նիստում կքննարկվեն»,–գրում է թերթը։

 

Այս նյութը դիտել են - 1596 անգամ