Բալիկս, դու արդեն կարող ես գնալ տուն
2016-02-10 10:55:00

Արփինե Հովհաննիսյանին, երբ նշանակեցին Արդարադատության նախարար, իսկական շոկ էր: Մարդիկ չէին կարողանում հասկանալ, թե այդ երիտասարդ աղջիկն ինչի համար է նշանակվել այդ պաշտոնում: Բան չունեմ ասելու՝  խելոք է, որոշակի գիտելիքների տեր, բայց չէ՞ որ նմանների պակասություն Հայաստանը չունի: Գաղտնիք չէ, որ Հայաստանում պաշտոնները զուտ քաղաքական են, այդ առումով նրա նշանակումը գլուխկոտրուկ մնաց: «Քաղաքական» ի՞նչ ճանապարհ էր անցել նա: Հետո չկարողանալով հանելուկը լուծել, մարդիկ համակերպվեցին՝ մեկն էլ թող այդպիսին լինի: ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունից հետո Արփինեին այդ պաշտոնին նշանակելու կծիկը բացվեց: Պարզվում է, որ երիտասարդ պատգամավորուհուն կարելի է խորհրդարանից հանել, նշանակել Արդարադատության նախարար կամ նախարարի պոստը պահող, որպեսզի քաղաքական խմորումների ժամանակ ասվի՝ բալիկս, դու արդեն ազատ ես... Արդեն որոշակիանում է, որ Արդարադատության նախարարի պաշտոնը կտրվի դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանին: ՀԳ Կարծում եմ այս համաձայնությունից հետո Արփինեն էլ «գետնին չի մնա»:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Հասմիկ Բաբաջանյան 

 

Այս նյութը դիտել են - 1834 անգամ