Իշխանական «ֆեյսբուքչիները» տարբեր դեմքերով և հատկապես ֆեյքերով ռմբահարում են ԱԺ փոխխոսնակին. «Փաստ»
2019-02-07 01:46:00
 «Փաստ»-ը գրում է.
Մամուլում և սոցցանցերում վերջին մի քանի օրերի հիմնական թեման ՀՀ պետական օրհներգի և դրոշի փոփոխության շուրջ Ալեն Սիմոնյանի առաջ քաշած թեզերի քննարկումներն էին: Ընդ որում, Սիմոնյանի դեմ հակադրությունը սրվեց ոչ միայն ընդհանուր հանրային սեկտորում, այլև հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում:
Պարզվում է, սակայն, որ բարձրացած աղմուկը այնքան էլ ինքնաբուխ չի եղել, այլ որոշակիորեն ուղղորդված է եղել:
«Փաստի» տեղեկություններով՝ կառավարության ինֆորմացիոն ռեսուրսները համակարգող օղակները հանձնարարություն են տվել ՖԲ իրենց ակտիվին՝ թեման տակից «քլնգել»՝ արհեստական այլակարծություն ապահովելու և Ալեն Սիմոնյանին «իր տեղը ցույց տալու» համար: Դա է պատճառը, որ իշխանական «ֆեյսբուքչիները» տարբեր դեմքերով և հատկապես ֆեյքերով ռմբահարում են ԱԺ փոխխոսնակին։
Բանն այն է, որ իշխանություններին դուր չի գալիս Ալեն Սիմոնյանի համեմատաբար գրագետ «փիառն» ու որոշակի ինքնուրույն քայլերի դիմելու համարձակությունը...
Դե ինչ, ինչպես ասում են, հեղափոխությունը խժռում է իր զավակներին, այս դեպքում՝ դեռևս Ալեն Սիմոնյանի
Այս նյութը դիտել են - 3120 անգամ